«Վիքիմեդիա Հայաստան» և «Ինտերնետ հանրություն» հասարակական կազմակերպությունները մեկնարկում են նոր վիքինախագիծ՝ «Աշխարհը կետից հետո» խմգրաթոնը։
Խմբագրաթոնը կմեկնարկի 2025 թվականի նոյեմբերի 1-ին ու կշարունակվի մինչև նոյեմբերի 30-ը։
Նախագծի նպատակն է լրացնել և զարգացնել հայերեն Վիքիպեդիայում առկա տեղեկությունները դոմենների ու դրանց առնչվող թեմաների մասին՝ ընդգրկելով ինչպես երկրի կոդ հանդիսացող, այնպես էլ ընդհանուր վերին մակարդակի դոմենների մասին հոդվածներ։
Խմբագրաթոնի ընթացքում մասնակիցները պետք է ստեղծեն կամ բարելավեն առաջարկված ցանկերում ընդգրկված հոդվածներն ու թեմաները։
Մրցանակներ՝
- 1-ին տեղ – 30.000 դրամ և հավաստագիր
- 2-րդ տեղ – 20.000 դրամ և հավաստագիր
- 3-րդ տեղ – 10.000 դրամ և հավաստագիր
Եվս հինգ լավագույն վիքիխմբագիրներ կստանան հավաստագրեր, ըստ իրենց ստեղծած կամ բարելաված հոդվածների քանակի և որակի։
Արդյունքները կհայտարարվեն 2026 թվականի հունվարի 15-ին՝ Վիքիպեդիայի ծննդյան օրը։