Ինտերնետ հասարակության Հայաստան հատված

«Չտեսնված» փոդքասթ. նպաստելով հատուկ կարիքներով անձանց մեդիաինտեգրմանը»

Տեսողական խնդիրներ ունեցող անձանց մեդիաինտեգրմանը և ժամանակակից մեդիա հմտությունների զարգացմանն ուղղված «Չտեսնված» փոդքասթ դասընթացը «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի նոր նախաձեռնությունն է, որն իրականացվում է Հայաստանի կույրերի միավորման «Սոկրատ Շահնազարյանի անվան մշակույթի տան» հետ համագործակցությամբ։

Փետրվարի 11-ին մեկնարկած դասընթացում ներգրավված համայնքի 6 անդամ՝ տեսողական տարբեր խնդիրներ ունեցող անձինք մարտի վերջին կներկայացնեն իրենց առաջին փոդքաստները, որոնք պատրաստում են դասընթացավար Քրիստիան Գինոսյանի օգնությամբ։

«Տարիներ ի վեր, աշխատելով տեսողական խնդիրներ ունեցող անձանց հասարակական կյանք ինտեգրման ուղղությամբ, փորձում ենք նրանց համար ժամանակակից տեխնոլոգիական գործիքներից ինքնուրույն օգտվելու հնարավորություն ստեղծել։ Այս դասընթացը ոչ միայն մասնակիցների ներուժի դրսեվորման, այլև նրանց օգնությամբ կարևորագույն խնդիրների բարձրաձայնման և լուծումների հասնելու ուղի է»,- նշեց «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի խորհրդի նախագահ Իգոր Մկրտումյանը։

Փոդքասթի դասընթացը շարունակությունն է այն նախաձեռնությունների, որոնք տարիներ շարունակ իրականացրել են «Ինտերնետ հանրություն» և «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ-ները՝ միջազգային և տեղի գործընկերների հետ համագործակցությամբ։

Տեսողության խնդիրներ ունեցող անձանց կրթական և մասնագիտական հնարավորությունների ընդլայնմանն ուղղված կարևոր քայլերից էր 2016-ին ստեղծված «Մենք» ինտերնետային ռադիոն (radio-menq.am), որը «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի նախաձեռնություններից է և իրականացվել է Հայաստանի Կույրերի միավորման աջակցությամբ՝ միջազգային Internet Society կազմակերպության ֆինանսավորմամբ։

Նախաձեռնության զարգացման հաջորդ կարևոր փուլը ձայնագրման ստուդիայի տեխնիկական վերազինումն էր՝ 2024-ին, «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ-ի կողմից՝ International Telecommunication Union-ի աջակցությամբ։ Հայաստանի կույրերի միավորման «Սոկրատ Շահնազարյանի անվան մշակույթի տանը» գործող ստուդիան, որը տարիներ առաջ ստեղծված ինտերնետ կենտրոնի մաս է, որն այսօր հնարավորություն է տալիս ոչ միայն ստեղծել ժամանակակից աուդիոբովանդակություն, այլև սովորեցնել նոր մասնագիտություններ։

Փոդքասթի ստեղծման ընթացիկ դասընթացը ևս մեկ կարևոր քայլ է այս շարունակական աշխատանքի շրջանակում՝ ուղղված տեսողական խնդիրներ ունեցող անձանց թվային ներառմանը, նրանց ձայնը լսելի դարձնելուն և տեղեկատվական հասարակությունում լիարժեք ներկայության ապահովմանը։

Facebook
Twitter
LinkedIn
photo_2026-03-02 18.44
«Արագած» համակարգիչը․ երբ 28-ամյա Մերգելյանն ու Հայաստանը մտան մեծ տեխնոլոգիական խաղի մեջ
Կայքի համար - 10_result
Գրադարանները՝ թվային վերափոխման ճանապարհին․ ինչպիսի ապագա կունենան դրանք
629583764_1465009568336224_3680530027662755212_n_result
Ի՞նչ ապագա պետք է ունենան մարզային գրադարանները, ի՛նչպես ապահովել դրանց «երկրորդ շնչառությունը» թվային դարում
ChatGPT Image 9 Feb 2026, 13_08_04_result
Անվտանգ ինտերնետը սկսվում է յուրաքանչյուրիս պատասխանատու վարքագծից՝ 10 կարևորագույն քայլ
Safer Internet Day_result
Անվտանգ ինտերնետի օր. ավելի քան 180 երկիր՝ մեկ թվային ուղերձի շուրջ
IMG_4769_result
Մեկնարկեց գրադարանավարների վերապատրաստման առցանց դասընթացը
տարեցներ2_result
ChatGPT-ից մինչև առցանց ծառայություններ․ տարեցներն ամրապնդում են թվային հմտությունները
ArmeniaChapter
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ
glxavor
Գրադարանների թվային կառավարում. Սյունիքում տեխնիկապես համալրվել է 4 գրադարան
eldeducation_result
Տարեցների համար սկսվեց թվային հմտությունների զարգացման դասընթացը
Subscribe for our newsletter.