Ինտերնետ հասարակության Հայաստան հատված

Ջերմուկում անցկացվեց IT դասընթաց «Աղջիկները ՏՀՏ-ում» արշավի շրջանակում

Արհեստական բանականության (AI) հնարավորություններն ու ռիսկերը, ինչպես նաև կիբեռանվտանգության կանոնները ներկայացվեցին ITU-ի «Աղջիկները ՏՀՏ-ում» միջազգային արշավի շրջանակում ապրիլի 26-ին Ջերմուկում տեղի ունեցած դասընթացին։

«Աղջիկները ՏՀՏ-ում. հաղթահարելով խոչընդոտները՝ հանուն ներառական թվային վերափոխման» խորագրով դասընթացը նախաձեռնել էին «Ինտերնետ հանրություն» և «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» հասարակական կազմակերպությունները։

«Արդեն ութերորդ տարին է, ինչ մեր կազմակերպությունը միանում է այս միջազգային նախաձեռնությանը՝ Girls in ICT արշավին։ Այս տարի գալով Ջերմուկ՝ փորձել ենք միջոցառումը հասանելի դարձնել նաև մարզաբնակ կանանց ու աղջիկներին՝ ցույց տալով, որ ՏՀՏ ոլորտը բաց է բոլորի համար», – նշեց «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ խորհրդի նախագահ Վեսմիրա Հարությունյանը։

Դասընթացին մասնակցեցին Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր, Վայք և Ջերմուկ քաղաքների ավելի քան 20 կանայք՝ մասնագիտական տարբեր ոլորտներից։

«Աշխատում ենք հասարակության տարբեր տարիքային և սոցիալական խմբերի համար թվային կրթության, մեդիա գրագիտության և, իհարկե, AI-ն առօրյայում կիրառելու հմտությունը զարգացնելու և ռիսկերը կանխելու հնարավորություն ստեղծել»,- նշեց «Ինտերնետ հանրություն» ՀԿ խորհրդի փոխնախագահ Քրիստինա Հակոբյանը։

ՏՀՏ ոլորտում կանանց ներգրավվածությունը միջազգային մակարդակում չի գերազանցում 20%-ը։ Հայաստանում նույն ցուցանիշը շուրջ 40% է։ Ոլորտային կազմակերպությունների ներկայացուցիչների խոսքով, սա համեմատաբար բարձր արդյունք է, սակայն դեռևս շատ բան կա անելու կանանց և աղջիկների հնարավորություններն ընդլայնելու համար։

«Աղջիկները ՏՀՏ-ում» միջազգային արշավը նախաձեռնել է Հեռահաղորդակցության միջազգային միությունը (ITU)։ Նպատակը կանանց և աղջիկների ներգրավվածության ընդլայնում է ՏՀՏ ոլորտում։  Անցած 11 տարիներին աշխարհում իրականացվել է ավելի քան 11,590 միջոցառում 175 երկրներում՝ ներառելով ավելի քան 417,000 կին։ Հայաստանում արշավի շրջանակում 8 տարում անցկացված միջոցառումներին ներգրավվել է շուրջ 360 կին՝ տարբեր տարիքային և մասնագիտական խմբերից։

Facebook
Twitter
LinkedIn
ArmeniaChapter
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ
glxavor
Գրադարանների թվային կառավարում. Սյունիքում տեխնիկապես համալրվել է 4 գրադարան
eldeducation_result
Տարեցների համար սկսվեց թվային հմտությունների զարգացման դասընթացը
Գլխավոր_result
Կրիպտոարժույթ, բլոկչեյն, թվային դրամապանակ՝ ֆինանսական ազատությո՞ւն, թե՞ նոր ռիսկեր
photo_2025-11-26 14.30
Աշխարհի բնակչության կեսից ավելին արդեն կիրառում է թվային դրամապանակ
Գլխավոր_result
Ֆինանսական նոր իրականություն են ձևավորում թվային բանկերը. YouthIGF Armenia2025
Գլխավոր_result
Թվային դրամապանակներից մինչև կրիպտո․ YouthIGF Armenia 2025
Գլխավոր_result
Թվային ենթակառուցվածքները՝ ազգային անվտանգության և տնտեսական զարգացման առանցքում. ArmIGF2025
Գլխավոր_result
ArmIGF2025-ը՝ լրատվամիջոցների տեսանկյունից
Գլխավոր_result
Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանում թվային առաջընթացի օրինակ․ ICANN-ի ներկայացուցիչը` Երևանում
Subscribe for our newsletter.