Ինտերնետ հասարակության Հայաստան հատված

Վիքի.հայ-2023. հայերեն առցանց հանրագիտարանը հարստացել է 769 հոդվածով

Հայերեն «Վիքիպեդիա» առցանց հանրագիտարանի 32 խմբագիր մեկ ամսում ստեղծել է հայերեն 769 նոր հոդված։ «Վիքի.հայ» ամենամյա մրցույթը, որի շրջանակում իրականացվել է այս աշխատանքը, կազմակերպում են «Ինտերնետ հանրություն» (ISOC.AM) եւ «Վիքիմեդիա» կազմակերպությունները։ Նպատակը համացանցում հայերեն բովանդակության հարստացումն է, հայության մասին հոդվածների պատրաստման խթանումը։

Մրցույթի արդյունքներն ամփոփվել են նոյեմբերի 29-ին, մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությամբ։ Աշխատանքը գնահատվել է հոդվածների քանակի եւ որակի համադրմամբ։

Լավագույնն են ճանաչվել վիքի 5 խմբագիրներ՝ արժանանալով «Ինտերնետ հանրություն» ՀԿ սահմանած դրամական պարգեւների եւ մասնակցության հավաստագրերի, 2 խմբագրի էլ շնորհվել է խրախուսական հավաստագիր։

«Վիքի.հայ-2023-ի» մրցանակակիրներն են՝ Արմինե Աղայան-Ֆլիշը, Արա Թրվանցը, Արմինե Սիրականյանը, Սլավիկ Սահակյանը, Մարինա Գեւորգյանը, Վոլոդյա Գրիգորյանը, Մոնիկա Փաշիկյանը։

«Համացանցում հայերեն բովանդակությունը հարստացնելով՝ ամրապնդում ու պաշտպանում ենք մեր երկրի սահմաններն այդ տիրույթում»,- նշել է «Վիքիմեդիա» գիտակրթական ՀԿ համահիմնադիր Մհեր Բեքարյանը։

«Համացանցի հայկական բովանդակության հարստացումն այսօր իրապես ռազմավարական կարեւորության հարց է մեզ համար՝ ոչ միայն որպես կազմակերպության, այլեւ՝ որպես հայ հանրության ներկայացուցիչներ։ Արդեն երեք տարի հետեւողականորեն սկսել ենք այս աշխատանքը «Վիքիմեդիայի» հետ եւ ուրախ ենք արձանագրել, որ միայն այս մրցույթի շնորհիվ ունենք ստեղծված շուրջ 2000 հոդված»,-ասել է «Ինտերնետ հանրություն» ՀԿ խորհրդի անդամ Քրիստինա Հակոբյանը։

Facebook
Twitter
LinkedIn
ArmeniaChapter
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ
glxavor
Գրադարանների թվային կառավարում. Սյունիքում տեխնիկապես համալրվել է 4 գրադարան
eldeducation_result
Տարեցների համար սկսվեց թվային հմտությունների զարգացման դասընթացը
Գլխավոր_result
Կրիպտոարժույթ, բլոկչեյն, թվային դրամապանակ՝ ֆինանսական ազատությո՞ւն, թե՞ նոր ռիսկեր
photo_2025-11-26 14.30
Աշխարհի բնակչության կեսից ավելին արդեն կիրառում է թվային դրամապանակ
Գլխավոր_result
Ֆինանսական նոր իրականություն են ձևավորում թվային բանկերը. YouthIGF Armenia2025
Գլխավոր_result
Թվային դրամապանակներից մինչև կրիպտո․ YouthIGF Armenia 2025
Գլխավոր_result
Թվային ենթակառուցվածքները՝ ազգային անվտանգության և տնտեսական զարգացման առանցքում. ArmIGF2025
Գլխավոր_result
ArmIGF2025-ը՝ լրատվամիջոցների տեսանկյունից
Գլխավոր_result
Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանում թվային առաջընթացի օրինակ․ ICANN-ի ներկայացուցիչը` Երևանում
Subscribe for our newsletter.