Ինտերնետ հասարակության Հայաստան հատված

EuroDIG2024՝ ամրապնդել ինտերնետի բազմաշահառու կառավարման մոդելը

Ինտերնետ կառավարման եվրոպական երկրների երկխոսությունը՝ EuroDIG2024-ը տեղի է ունեցել Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում «Նորարարությունների եւ կանոնակարգման հավասարակշռումը» խորագրի ներքո, հունիսի 17-19-ը։

Հայաստանը համաժողովում ներկայացրել են «Ինտերնետ հանրություն» ՀԿ խորհրդի փոխնախագահ Քրիստինա Հակոբյանը եւ «Ինտերնատ հասարակության Հայաստան հատված» ՀԿ խորհրդի նախագահ Վեսմիրա Հարությունյանը եւ փոխնախագահ Նարինե Դերձակյանը։

Համաժողովի ավելի քան 300 մասնակիցները EuroDIG2024-ում անդրադարձել են ինտերնետի զարգացման հիմնական ասպեկտներին, այդ թվում՝ մարդու իրավունքներին՝ թվային տարածքում, կիբերանվտանգությանը, ինտերնետ հասանելիությանը, տվյալների պաշտպանությանը եւ այլ կարեւոր թեմաների:

Ընդգծվել է դրական կապը WSIS+20 գլոբալ թվային համագործակցության սկզբունքների վերանայման, Համաշխարհային թվային համաձայնագրի եւ 2030-ի Կայուն զարգացման օրակարգի միջեւ:

EuroDIG2024-ը կողմնակից է ինտերնետի բազմաշահառու կառավարման մոդելը Համաշխարհային թվային համաձայնագրի (GDC) շրջանակում ամրապնդելու։ Համաժողովն առաջարկում է պարզեցնել GDC պարտավորությունների կատարման մոնիտորինգի ու վերանայման գործընթացը՝ նշանակալից դեր տալով Ինտերնետ կառավարման (IGF) եւ WSIS համաժողովներին։

EuroDIG-ը, միջազգային բաց հարթակ է, որը ամեն տարի համախմբում է ինտերնետի կառավարման խնդիրներով հետաքրքրված մասնագետների՝ տարբեր երկրների պետական, միջազգային, հասարակական եւ մասնավոր հատվածներից։

Facebook
Twitter
LinkedIn
ArmeniaChapter
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ
glxavor
Գրադարանների թվային կառավարում. Սյունիքում տեխնիկապես համալրվել է 4 գրադարան
eldeducation_result
Տարեցների համար սկսվեց թվային հմտությունների զարգացման դասընթացը
Գլխավոր_result
Կրիպտոարժույթ, բլոկչեյն, թվային դրամապանակ՝ ֆինանսական ազատությո՞ւն, թե՞ նոր ռիսկեր
photo_2025-11-26 14.30
Աշխարհի բնակչության կեսից ավելին արդեն կիրառում է թվային դրամապանակ
Գլխավոր_result
Ֆինանսական նոր իրականություն են ձևավորում թվային բանկերը. YouthIGF Armenia2025
Գլխավոր_result
Թվային դրամապանակներից մինչև կրիպտո․ YouthIGF Armenia 2025
Գլխավոր_result
Թվային ենթակառուցվածքները՝ ազգային անվտանգության և տնտեսական զարգացման առանցքում. ArmIGF2025
Գլխավոր_result
ArmIGF2025-ը՝ լրատվամիջոցների տեսանկյունից
Գլխավոր_result
Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանում թվային առաջընթացի օրինակ․ ICANN-ի ներկայացուցիչը` Երևանում
Subscribe for our newsletter.