Ինտերնետ հասարակության Հայաստան հատված

WSIS+20՝ կվերանայվեն գլոբալ թվային համագործակցության սկզբունքները

Տեղեկատվական հասարակության համաշխարհային գագաթնաժողովի (WSIS+20) բարձր մակարդակի միջոցառումն այս տարի անցկացվելու է մայիսի 27-31-ը՝ Ժնեւում։ Այն նախաձեռնել են ITU-ն, UNESCO-ն, UNDP-ն եւ UNCTAD-ը։

Նպատակը ՄԱԿ-ի գործակալությունների շրջանակում առաջիկա տարիների գլոբալ թվային համագործակցության սկզբունքները սահմանելն է։

Բազմակողմ քննարկումների այս հարթակում կառավարությունների, մասնավոր հատվածի, քաղաքացիական հասարակության, ակադեմիայի եւ տեխնիկական համայնքի ներկայացուցիչները կվերանայեն ինտերնետի կառավարման եւ գլոբալ թվային համագործակցության ընդհանուր սկզբունքները, որոնք հաստատվել էին 2003-ին՝ Ժնեւի եւ 2005-ին՝ Թունիսի երկփուլ համաժողովում՝ վերջին 20 տարիների համար։

WSIS+20 երկրների եւ շահագրգիռ կողմերի հաշվետվությունների համադրման, ձեռքբերումների վերլուծության ե, թիրախների ճշգրտման միջոցով ամփոփվելու են գլոբալ թվային համագործակցության շրջանակում իրականացված քայլերը եւ նախանշվելու են արդիականացման ուղիները։

«Ինտերնետ կառավարման գործընթացներում Հայաստանը մնում է ներկայիս՝ բազմաշահառու, միասնական մոդելի կողմնակից։ Դրա օրինակն է ՀՀ ինտերնետ կառավարման համաժողով միջգերատեսչական խումբը, որում միավորված են շահագրգիռ բոլոր կողմերը։ Այս մոդելը կարող է կիրառելի լինել նաեւ տարածաշրջանային մակարդակում»,- այս մասին նշել է ԱԺ պատգամավոր, ՀՀ ինտերնետ կառավարման համաժողով միջգերատեսչական խմբի անդամ Ալեքսեյ Սանդիկովը դեռեւս նախորդ տարի Երեւանում տեղի ունեցած АrmIGF-2023-ին։

WSIS-ը ՄԱԿ-ի նախաձեռնություններից է, որը ներառում է կազմակերպության ավելի քան 32 գործակալություն եւ ձգտում կառուցել մարդակենտրոն, ներառական ու զարգացմանն ուղղված տեղեկատվական, գիտելիքահեն հասարակություններ, որտեղ յուրաքանչյուրը կունենա հասանելիություն ինտերնետին։

Facebook
Twitter
LinkedIn
ArmeniaChapter
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ
glxavor
Գրադարանների թվային կառավարում. Սյունիքում տեխնիկապես համալրվել է 4 գրադարան
eldeducation_result
Տարեցների համար սկսվեց թվային հմտությունների զարգացման դասընթացը
Գլխավոր_result
Կրիպտոարժույթ, բլոկչեյն, թվային դրամապանակ՝ ֆինանսական ազատությո՞ւն, թե՞ նոր ռիսկեր
photo_2025-11-26 14.30
Աշխարհի բնակչության կեսից ավելին արդեն կիրառում է թվային դրամապանակ
Գլխավոր_result
Ֆինանսական նոր իրականություն են ձևավորում թվային բանկերը. YouthIGF Armenia2025
Գլխավոր_result
Թվային դրամապանակներից մինչև կրիպտո․ YouthIGF Armenia 2025
Գլխավոր_result
Թվային ենթակառուցվածքները՝ ազգային անվտանգության և տնտեսական զարգացման առանցքում. ArmIGF2025
Գլխավոր_result
ArmIGF2025-ը՝ լրատվամիջոցների տեսանկյունից
Գլխավոր_result
Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանում թվային առաջընթացի օրինակ․ ICANN-ի ներկայացուցիչը` Երևանում
Subscribe for our newsletter.