Ինտերնետ հասարակության Հայաստան հատված

Թվային ենթակառուցվածքները՝ ազգային անվտանգության և տնտեսական զարգացման առանցքում. ArmIGF2025

Հայաստանում ՏՏ ոլորտի համապարփակ կարգավորումների ներդրման նպատակով մշակվող օրենսդրական փաթեթի վրա աշխատանքը մեկնարկել է մոտ երեք տարի առաջ՝ միայն ամփոփագրով շուրջ 500 էջից բաղկացած առաջարկությունների հիման վրա։ Դրանց 80%-ը ներառվել է ՀՀ Ազգային ժողով ներկայացված նախագծում։

Այս մասին «Լոկալ մարտահրավերներ՝ գլոբալ լուծումներ» խորագրով Ինտերնետ կառավարման հայաստանյան համաժողովում ասաց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության իրավաբանական վարչության օրենսդրության բաժնի պետ Արտյոմ Մեսրոպյանը։

Նրա խոսքով՝ նախատեսվող փոփոխությունները միտված են թվային ոլորտում կայուն, անվտանգ և վստահելի միջավայր ստեղծելուն՝ ամրապնդելով ոլորտի ինստիտուցիոնալ կառավարման հիմքերը.

«Թվային ենթակառուցվածքները մեր թվային հասարակության ու տնտեսության ձևավորման հիմնարար տարրերն են, ազգային անվտանգության բաղադրիչ։ Պետությունն առանց մասնավոր հատվածի ներգրավման չի կարող լիարժեք բարեփոխումներ իրականացնել։ Թվային Հայաստանի կառուցման համար անհրաժեշտ է ակտիվ համագործակցություն», – նշեց Մեսրոպյանը։

ՀՏՀԳ կիբեռանվտանգության նախագծերի համակարգման ղեկավար Լիլիթ Խաչիկյանը ներկայացրեց, որ Համաշխարհային բանկի հետ համագործակցությամբ արդեն ավարտվել են համայնքների կիբեռհասունության գնահատման գործընթացները, իսկ հաջորդ փուլում կիրականացվի հեռահաղորդակցության օպերատորների կիբեռհասունության գնահատում։

Համաշխարհային բանկի ներկայացուցիչ Հիմատ Սինգ Սանդհուն հավելեց.

«Կիբեռանվտանգությունն այսօր ոչ միայն տեխնիկական, այլ պետական դիմակայության և քաղաքացիների անվտանգության հարց է։ Մեր նպատակը կառավարությանը աջակցելն է այնպիսի մեխանիզմների ներդրման գործում, որոնք կբարձրացնեն հանրային վստահությունը և կբարելավեն կարգավորողների աշխատանքը»։

ՀԾԿՀ Հեռահաղորդակցության վարչության պետ Արմեն Հունանյանն ընդգծեց հեռահաղորդակցության օպերատորների առանցքային դերը՝ որպես տեխնոլոգիական ենթակառուցվածքների և անվտանգ ցանցերի ձևավորող.

«Այսօր օպերատորները մրցակցային միջավայրի դերակատարներ են, միաժամանակ պետության հիմնական գործընկերները՝ կապի հասանելիության և անվտանգության ապահովման հարցում։ Օրենսդրական նոր հենքը բոլորին կտա խաղի նույն կանոնները, ինչը կբարձրացնի ողջ համակարգի հուսալիությունը»։

Կիբեռվարժանքների, ոլորտի կադրային ներուժի զարգացման և կրթական ծրագրերի արդիականացման անհրաժեշտության մասին խոսեց «Հայաստանի օպերատորների միություն» ՀԿ-ի տնօրեն Քրիստինե Գյոնջյանը.

«Հեռահաղորդակցությունն այլևս պարզապես ծառայություն չէ․ այն երկրի անվտանգության և տնտեսական կայունության գործոն է։ Թեև ոլորտում ներդրումների վերադարձը երկարաժամկետ է, օպերատորները շարունակում են զարգացնել ենթակառուցվածքները։ Շարունակական զարգացման համար կարևոր է, որ պետական քաղաքականությունը լինի կանխատեսելի և աջակցող»։

ArmIGF 2025-ի քննարկման մասնակիցներն ընդգծեցին, որ տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ աճում է թվային ենթակառուցվածքներն այդ տեխնոլոգիաներին համաքայլ, անվտանգ, դիմակայուն, հասանելի պահելու պատասխանատվությունը։ Այդ ենթակառուցվածքները Հայաստանի զարգացման կարևորագույն գործոնն են, որի ապահովումը պահանջում է բազմաշահառու համագործակցություն։

Facebook
Twitter
LinkedIn
ArmeniaChapter
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ
glxavor
Գրադարանների թվային կառավարում. Սյունիքում տեխնիկապես համալրվել է 4 գրադարան
eldeducation_result
Տարեցների համար սկսվեց թվային հմտությունների զարգացման դասընթացը
Գլխավոր_result
Կրիպտոարժույթ, բլոկչեյն, թվային դրամապանակ՝ ֆինանսական ազատությո՞ւն, թե՞ նոր ռիսկեր
photo_2025-11-26 14.30
Աշխարհի բնակչության կեսից ավելին արդեն կիրառում է թվային դրամապանակ
Գլխավոր_result
Ֆինանսական նոր իրականություն են ձևավորում թվային բանկերը. YouthIGF Armenia2025
Գլխավոր_result
Թվային դրամապանակներից մինչև կրիպտո․ YouthIGF Armenia 2025
Գլխավոր_result
ArmIGF2025-ը՝ լրատվամիջոցների տեսանկյունից
Գլխավոր_result
Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանում թվային առաջընթացի օրինակ․ ICANN-ի ներկայացուցիչը` Երևանում
photo_2025-11-12 21.53
Հայաստանյան երկու ծրագրեր ներկայացվել են միջազգային կազմակերպության հոկտեմբերյան հաշվետվությունում
Subscribe for our newsletter.