Տեսողության խնդիրներ ունեցողների «Մենք» ինտերնետային ռադիոյին ծառայող ձայնագրման ստուդիայի տեխնիկական վերազինման ծրագիրն իրականցվել է 2024-ին։
Ծրագիրն իրականցրել է «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ-ն, Հեռահաղորդակցության միջազգային միության օժանդակությամբ՝ ի նպաստ հատուկ կարիքներով անձանց կրթական և մասնագիտական հնարավորությունների ընդլայնման։
Հայաստանի կույրերի միավորման Սոկրատ Շահնազարյանի անվան մշակույթի տանը գործող ձայնագրման ստուդիան տարիներ առաջ «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի ստեղծած ինտերնետ կենտրոնի մասն է և արդեն ունի տեսողական խնդիրներ ունեցող անձանց համար ժամանակակից ձևաչափերով բովանդակություն ստեղծելու, ինչպես նաև նոր մասնագիտություն սովորեցնելու հնարավորություն։