Եվրոպական մասնաճյուղերի հանդիպում

Ինտերնետ հասարակությունը կազմակերպել էր 2019-ի Եվրոպական մասնաճյուղերի հանդիպումը, որը տեղի է ունեցավ մայիսի 9-10 Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում:

Հանդիպման ժամանակ քննարկվեցին հետևյալ արդիական թեմաները՝ կենտրոնացում, կոդավորման կարևորությունը Ինտերնետում վստահություն ստեղծելու համար, իրերի ինտերնետ, IoT սպառողի գաղտնիություն և անվտանգություն, Ինտերնետ հասարակության տեսլականը և մարկետինգը սոցիալական մեդիայում մասնաճյուղերի համար:

Ինտերնետ հասարակության Հայաստան հատվածը ևս մասնակցեց այդ հանդիպմանը: ԻՀՀՀ խորհրդի անդամ Անի Դալլաքյանը ներկայացրեց կազմակերպության Հայաստանյան գործունեության մասին: Նա պատմեց ԻՀՀՀ պլանների, արդեն իրականացված և առաջիկայում նախատեսվող նախագծերի մասին:

previous arrow
next arrow
Slider