Ինտերնետ կառավարման 9-րդ համաժողովի մասնակցության գրանցումը սկսված է
Ինտերնետ հասարակություն Հայաստան հատված եւ Ինտերնետ հանրություն ՀԿ-ների նախաձեռնությամբ նոեյեմբերի 5-ին տեղի կունենա Ինտերնետ կառավարման հայաստանյան 9-րդ համաժողովը։ Ձեւաչափը հիբրիդային՝ առկա եւ առցանց։
Մասնակցել կարող են ինտերնետի կառավարման խնդիրներով հետաքրքրված շահառու բոլոր խմբերն ու անհատները: Մասնակցությունն անվճար է, գրանցումը՝ պարտադիր։
Գրանցվել կարող եք մինչեւ հոկտեմբերի 28-ը՝ ներառյալ։