Խորհուրդ
ԽՈՐՀՈՒՐԴ
-
Անի Դալլաքյան«Ինտերնետ հանրություն» ՀԿ, նախագծերի ղեկավար
-
Աննա ԿարախանյանՀայաստանի տեղեկատվական կենտրոն, ցանցի ադմինիստրատոր
-
Հրաչյա ԱսցատրյանԻԱՊԻ Գիտական հաշվարկների կենտրոն, ղեկավար
-
Իգոր Մկրտումյան«Ինտերնետ հանրություն» ՀԿ, նախագահ
-
Կարեն ԵրզնկանյանՍմարտՍիթի ՀԿ Նախագահ
-
Քրիստինա Բաբաջանյան«Սոֆթ Կոնստրակտ» ՍՊԸ, տեխնոլոգիական գծով տնօրենի օգնական
-
Լիաննա ԳալստյանԻնտերնետ կառավարման խորհրդի անդամ, ԻՀՀՀ ՀԿ Խորհրդի նախագահ
-
Քրիստինա ՀակոբյանԻՏԿ աշխատակազմի ղեկավար
-
Վեսմիրա ՀարությունյանԻՀՀՀ քարտուղար Խորհրդի փոխնախագահ
-
Սյուզան ՄարուխյանARISC Հայաստանի մասնաճյուղի տնօրեն
-
Նարինե Դերձակյան«Ինտերնետ Տեխնոլոգիաների Կենտրոն» ՍՊԸ, գլխավոր հաշվապահ
-
Կատարինա ԳևորգյանՀաճախորդների սպասարկման բաժնի ղեկավար, Գլոբալ ԷյԷմ ՍՊԸ

Անի Դալլաքյան
Անի Դալլաքյանը Ինտերնետ Կառավարման հայկական դպրոցի առաջին հոսքի ուսանողներից է: Նա աշխատում է «Ինտերնետ տեխնոլոգիաների կենտրոնում» որպես նախագծերի ղեկավար:
Անին բարձրագույն կրթությունը ստացել է Հայ-Ռուսական Համալսարանի Կառավարման ֆակուլտետում 2018թ-ին և ՀՌՀ Մագիստրատուրայի «Project Management» ֆակուլտետում 2020թ-ին:
Նա հաջողությամբ մասնակցել է տարբեր տեղական և գլոբալ ծրագրերի, կատարել է բազմաթիվ կամավորական աշխատանքներ:

Աննա Կարախանյան
Աննա Կարախանյանը Հայաստանի տեղեկատվական կենտրոնի ցանցի ադմինիստրատորն է, որը .am և ․հայ դոմենային անունների տիրույթների ռեգիստրն է: Աննան մեծ փորձ ունի ռեգիստրի և գրանցող կազմակերպությունների հարաբերությունների, ինչպես նաև դոմենային անունների գրանցման կառավարման ոլորտում: Աշխատել է «Արմինկո» ընկերությունում վերջինիս հիմնադրման օրվանից (1992թ․): Աննան նաև Հայաստանում «Երեք նռան ցանց» նախագծի գլխավոր համակարգողն է եղել, ինչպես նաև գործել է որպես ակտիվ կամավոր CYSCA` Քեմբրիջ-Երևան Քույր Քաղաքներ Ասոցիացիայում (ԱՄՆ), որպես վարչության անդամ YCSCA` Երևան-Քեմբրիջ Քույր Քաղաքներ Ասոցիացիայում` (Հայաստան) 1998թ․:

Հրաչյա Ասցատրյան
Հրաչյա Ասցատրյանը ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի (ԻԱՊԻ) Գիտական հաշվարկների կենտրոնի ղեկավարն է: 2001թ. ԻԱՊԻ-ում ստանալով տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան՝ նա դոկտորական մասնագիտացում է անցել Բուդապեշտում KFKI մասնիկների և միջուկային ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտում (2005-2006թթ.) և հետդոկտորական մասնագիտացում՝ Թուլուզի ինֆորմատիկայի հետազոտությունների ինստիտուտում, Ֆրանսիա (2006-2007թթ.): 2005թ. ստացել է ՀՀ Նախագահի պարգևը տեխնիկական գիտությունների և տեղեկատվական տեխնոլոգիաների լավագույն աշխատանքի համար: Այժմ նա Հորիզոն 2020-ում գիտական ենթակառուցվածքների համար Հայաստանի ազգային ներկայացուցիչն է:

Իգոր Մկրտումյան
Իգոր Մկրտումյանը 2000թ․-ից մինչ այսօր «Ինտերնետ հանրություն» ՀԿ նախագահն է։ Նա երկար տարիներ աշխատել է նաև Հայաստանի ամերիկյան համալսարանում որպես համակարգչային բաժնի տնօրեն, ինչպես նաև Երևանի Մաթեմատիկական մեքենաների ինստիտուտում որպես բաժնի վարիչ։ Պարոն Մկրտումյանը Հայաստանում Ինտերնետի կայացման նախաձեռնողներից է եղել և իր մեծագույն ներդրումն ունի Ինտերնետ ոլորտի զարգացման, ինչպես նաև «.am» և «.հայ» դոմենային անունների տիրույթների գործարկման հարցում:

Կարեն Երզնկանյան
Կարեն Երզնկանյանը 1994 -2018-թ․ եղել է «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի վարչության անդամ։ Նա երկար տարիներ աշխատել է ԳԱԱ ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտում որպես գիտաշխատող, այնուհետև 13 տարի աշխատելով ՀՀ ֆինանսական ոլորտում ղեկավարել է մի շարք բանկերի տեղեկատվական տեխնոլոգիաների ենթակառուցվածքները։
2014թ-ից Կարեն երզնկանյանը «ՍմարտՍիթի համայնքային զարգացման նորարարական կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահն է։
Այժմ նա գլխավորում է Հայաստանի ֆոնդային բորսայի և Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի ՏՏ ստորաբաժանումը։

Քրիստինա Բաբաջանյան
Քրիստինա Բաբաջանյանը 2000թ․-ից աշխատել է «Արմինկո» ընկերությունում: 2010 թվականից հանդիսանում է «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի անդամ:
Մասնակցել է հայատառ «.հայ» դոմենային անունների տիրույթի գործարկման նախաձեռնող խմբի աշխատանքներին:
2014-2018թթ․․ «ԷյԲիՍիԴոմեն» և «Հիպերսպեյս» ընկերություններում աշխատել է որպես տնօրեն, իսկ 2018թ-ին՝ որպես «Դոմենային անունների վեճերի լուծման արբիտրաժ» հիմնադրամի տնօրեն:
2016-2019թթ․․ զբաղեցրել է «էյչ Էս Քլաուդ» ընկերության գործադիր տնօրենի պաշտոնը։
2019թ-ից մինչ այժմ զբաղեցնում է «Սոֆթ Կոնստրակտ» ընկերության տեխնոլոգիական գծով տնօրենի օգնականի պաշտոնը։

Լիաննա Գալստյան
Լիաննա Գալստյանը 20 տարի աշխատում է դոմենային անունների ոլորտում։ Ինտերնետ էկոհամակարգում կարողությունների զարգացման բազմաթիվ նախաձեռնությունների (համա)հեղինակ է (ArmSIG, Girls in ICT, Regithon, ArmIGF), կազմակերպել և վարել է մի շարք տեղական և միջազգային միջոցառումներ։
2013 թ.-ից «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի վարչության անդամ է։
Տիկին Գալստյանը SEEDIG և ArmIGF-համաժողովների կազմկոմիտեի անդամ է, իսկ 2018թ-ից՝ նաև ՄԱԿ-ի կողմից հիմնադրված համաշխարհային IGF-ի խորհրդատվական խմբի անդամ։
«Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ-ի հիմնադիր անդամ է և կազմակերպության Խորհրդի վերընտրված նախագահ:

Քրիստինա Հակոբյան
Քրիստինա Հակոբյանը դոմենային անունների գրանցումների ոլորտում է սկսած 2010 թ.-ից։ Մի քանի հայկական ռեգիստրար կազմակերպությունների զարգացման գործընթացներում ունի իր ուրույն դերը։ 2015 թ.-ից մասնակցում է բազմաթիվ տեղական և միջազգային միջոցառումների, ինչպես նաև հանդիսանում է մի շարք միջոցառումների համակազմակերպիչ (ArmSIG, N2Forum, Girls in ICT)։
2019 թ.-ից «Ինտերնետ հանրություն» ՀԿ Վարչության անդամ է և հանդիսանում է ICANN կազմակերպության Կառավարության Խորհրդատվական Կոմիտեում (GAC) Հայաստանի ներկայացուցչության խորհրդատու։ Ներկայումս աշխատում է «Ինտերնետ Տեխնոլոգիաների Կենտրոն» ՍՊԸ-ում` որպես Աշխատակազմի ղեկավար։

Վեսմիրա Հարությունյան
Վեսմիրա Հարությունյանը 2014 թ-ից աշխատում է «Ինտերնետ Տեխնոլոգիաների Կենտրոն» ՍՊԸ-ում։ Նա «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ-ի հիմնադիր անդամ է և 2018 թ-ից կազմակերպության քարտուղարը։
Ակտիվ մասնակցություն է ցուցաբերում կազմակերպության կողմից նախաձեռնվող ու իրականացվող միջոցառումների կազմակերպչական աշխատանքներին։

Սյուզան Մարուխյան
Սյուզան Մարուխյանը Հարավային կովկասի ամերիկյան հետազոտական ինստիտուտի Հայաստանի մասնաճյուղի տնօրենն է և «Ուրբան» հիմնադրամի արտաքին կապերի և սոցիալական մարքեթինգի պատասխանատուն։
1994-ից ի վեր աշխատել է տարբեր միջազգային կազմակերպություններում կառավարման և վարչարարության, մարդու իրավունքների պաշտպանության, հանրային հարաբերությունների և հաղորդակցության, հետազոտությունների, սոցիալական մարքեթինգի, թարգմանության և հրատարակության ոլորտներում։
1999թ. եղել է «Ինտերնետ.am» ամսագրի գլխավոր խմբագիրը։ ISOC գլոբալ կազմակերպության և անհատական հիմունքներով անդամակցում է ICANN AT LARGE-ին (APRALO)։

Նարինե Դերձակյան
Նարինե Դերձակյանը դոմենային ոլորտում ունի երկարամյա աշխատանքային փորձ։
2003 թվականից նա աշխատում է «Ինտերնետ Տեխնոլոգիաների Կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում` որպես գլխավոր հաշվապահ։
2003 թվականից «Ինտերնետ Հանրություն» հասարակական կազմակերպության անդամ է։
«Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» հասարակական կազմակերպության հիմնադիր անդամ է և 2018 թվականից կազմակերպության հաշվապահն է։
Մասնակցում է կազմակերպության կողմից նախաձեռնվող ու իրականացվող միջոցառումների կազմակերպչական աշխատանքներին։

Կատարինա Գևորգյան
Կատարինա Գևորգյանը 2015 թ.-ից իր հիմնական գործունեությունը ծավալում է դոմենային անվանումների գրանցման ոլորտում և «Ինտերնետ հանրություն» ՀԿ անդամ է 2016 թ.-ից:
2017-2019թթ․ աշխատել է «Ռեգնեսթ» ընկերությունում որպես տնօրեն:
Ակտիվորեն մասնակցում է տեղական և միջազգային միջոցառումներին: 2019թ. ընտրվել է որպես ICANN (www.icann.org) Fellowship և NASIG (North American Internet Governance School) ծրագրերի մասնակից:
Մասնակցել Է Ինտերնետ հասարակության կողմից կազմակերպված «Shaping the Internet» և «Encryption» ուսուցման ծրագրերին: Ներգրավված է որոշ աշխատանքային խմբերում կամավորական հիմունքներով (Universal Acceptance, At-Large Social Media Working Group).
Այժմ աշխատում է «Գլոբալ ԷյԷմ» ընկերությունում: