Տեղի ունեցավ Ինտերնետ հասարակության Հայաստան հատվածի Խորհրդի նիստ

Ապրիլի 3-ին տեղի ունեցավ Ինտերնետ հասարակության Հայաստան հատվածի Խորհրդի նիստ: ԻՀ ՀՀ-ի խորհուրդը քննարկեց հետևյալ օրակարգային թեմաները՝

1. ԻՀՀՀ-ի գործունեության գնահատման չափորոշիչները
2. Ինտերնետ հաշվետվություն 2019։ Ինչպես է համախմբումը ազդում Ինտերնետի տեխնիկական էվոլյուցիայի և օգտագործման վրա
3. 2020 գործողությունների ծրագրի մշակման գործընթացը
4. ԻՀՀՀ-ի 2019 թվականի գործողությունների ծրագիրը

Քննարկման արդյունքում հաստատվեց հետևյալ ԻՀՀՀ-ի 2019 թվականի գործողությունների ծրագիրը՝

1. Ազգային Ինտերնետ համայնքի կոնֆերանս՝ Աղջիկները ICT ոլորտում
2. Հաշմանդամների պրոբլեմներով զբաղվող ՀԿ-ների կլոր սեղան
3. Ազգային 2019թ Ինտերնետի կառավարման ֆորում (համակազմակերպիչ)
4. Մասնակցություն ազգային լայնաշերթ կապի ռազմավարության մշակմանը
5. Մասնակցություն Ինտերնետի կառավարման խորհրդի աշխատանքներում