Ռադիո «Մենք»՝ տեսողության խնդիրներ ունեցողների օգնականը

Հատուկ կարիքներով մարդկանց օգնելուն ուղղված մեր առաջին ծրագրերից մեկն այս համացանցային ռադիոյի ստեղծումն էր՝ տեսողության խնդիրներ ունեցողների համար։ radio-menq.am-ը «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի 2016-ի նախագծերից է։

Իրականացվել է Հայաստանի կույրերի միության աջակցությամբ, ֆինանսավորել է միջազգային «Ինտերնետ հանրություն» կազմակերպությունը։ Կույրերի համար նախատեսված համացանցային ռադիոյի անձնակազմը ձեւավորվել է ՀԿՄ մշակույթի տան համակարգչային կենտրոնի հրահանգիչներից, այնուհետեւ՝ ներգրավվել են այլ մասնագետներ եւս։

Ռադիո «Մենք»-ի հիմնական նպատակը տեսողական խնդիրներ ունեցող անձանց համար կանոնավոր տեղեկատվությունն է՝ հանրային կյանքի տարբեր ոլորտների վերաբերյալ, դրանցում նրանց ներգրավումը։

Առցանց հարթակ-ռադիոն հաղորդումներից զատ, ներկայացնում է նաեւ աուդիոգրքեր։