Սեպտեմբերի 12-13, 2018թ. Յուրմալա, Լատվիա: «.RU» համակարգող կենտրոնը 2008 թվականից ի վեր կազմակերպում է «TLDCON» միջազգային համաժողովը ԱՊՀ և Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայի երկրների ագային վերին մակարդակի դոմենային անունների տիրույթների (ccTLD) ռեգիստրների և ռեգիստրարների (դոմենային անուն գրանցող կազմակերպությունների) համար:
Համաժողովի նպատակն է ներգրավել տարբեր ccTLD-ների առաջատար ռեգիստրարներին Ինտերնետին առնչվող քննարկումներում, ինչպես նաև ապահովել համագործակցությունը ռեգիստրների և ռեգիստրարների միջև: Այս հարցը դարձել է հիմնախնդիր՝ Ինտերնետի ազգային սեգմենտների արագ զարգացման հետևանքով: