Սյունիքի մարզի 15 գրադարաններում առաջիկա մեկ տարում կիրականացվի «Գրադարանների թվային զարգացում․ ինտերնետ հասանելության կենտրոններ համայնքներում» ծրագիրը։
«Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ-ն ծրագիրն իրականացնում է մարզերում գործող գրադարանների թվային կառավարման համակարգի ներդրման և տեխնիկական վերազինման միջոցով դրանց աշխատանքի կազմակերպման, սպասարկման որակի, այցելությունների թվի բարելավման և գործառույթների ընդլայնման նպատակով։
Արդյունքը կլինի գրադարանների արդիականացումը. կտրամադրվի լայնաշերտ ինտերնետ կապ, կրթական ժամանակակից ռեսուրսի հասանելիություն, կիրականացվի մասնագետների վերապարտրաստում։