Chapterton՝ ինտերնետի զարգացման ծրագրերն ամփոփելու առիթ

Chapterton՝ ինտերնետի զարգացման ծրագրերն ամփոփելու առիթը «Ինտերնետ հասարակույթուն Հայաստան հատված» ՀԿ-ն «Chapterton»-եր է կազմակերպում 2017-ից։

«Chapterton»-ը միջազգային «Ինտերնետ հասարակություն» կազմակերպության նախաձեռնությունն է։ Ամեն տարի նույն օրը, նախապես ընտրված խորագրի ներքո, տարբեր երկրներում կազմակերպվում է Chapterton։

Այն «Ինտերնետ հասարակություն» կազմակերպության մասնաճյուղերի համար լավ առիթ է դառնում գնահատելու ինտերնետի զարգացմանն ուղղված աշխատանքները եւ նախանշելու հետագա անելիքները։