Ինտերնետ հասարակության Հայաստան հատված

Անվտանգությունը համացանցում՝ ծածկագրումը եւ ներկա մարտահրավերները

Ծածկագրման համաշխարհային օրվա առիթով ( Global Encryption Day ) «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» եւ «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ներն օրերս հրավիրել էին հանդիպման ոլորտի հետաքրքրված անձանց եւ մասնագետների։

«Ինտերնետ հանրություն» ՀԿ նախագահ Իգոր Մկրտումյանը ներկայացրեց ծածկագրման ոլորտում առկա գործընթացներն աշխարհում։ Նրա խոսքով, առկա խնդիրները եւ դրանք աշխարհում համատեղ ջանքերով լուծելու կարեւորությունը հաշվի առնելով էլ մասնագիտական համայնքը սկսել է հատուկ օրվա շրջանակում համախմբվել եւ լուծումներ փնտրել։ Հայաստանում Ծածկագրման համաշխարհային օրը նշվում է առաջին անգամ, սակայն այն նախաձեռնակ կազմակերպությունները նպատակ ունեն այն դարձնելու ամենամյա։ Մեր երկրում եւս այս ոլորտում կարգավորումների կարիք ունեցող բազմաթիվ հարցեր կան, որոնց մասին խոսեցին օրվա բանախոսները։

  • Ծածկագրման ի՞նչ մեխանիզմներ են կիրառվում այսօր Հայաստանում եւ աշխարհում։
  • Ինչպիսի՞ օրենսդրական կարգավորվումներ կան տվյալների հասանելիության եւ գաղտնիության առումով։
  • Որո՞նք են հաղորդակցման ամենաապահով հավելվածներն այսօր եւ ինչո՞ւ։
  • Ինչպե՞ս ավելի ապահով դարձնել էլ-փոստով հաղորդակցությունը, ի՞նչ վտանգներ կան։
  • Ամպային սերվերների վրա ֆայլերը, նկարները եւ այլ տեղեկություններ պահելը որքանո՞վ է ապահով։

Այս հարցերի մասին ելույթները նաեւ ակտիվ քննարկումների տեղիք տվեցին։

Առաջիկայում այս ամենի մասին ավելի մանրամասն կներկայացնենք առանձին հրապարակումներով։

Facebook
Twitter
LinkedIn
Գլխավոր ICANN_result
Ինտերնետի ապագան՝ ICANN84-ում․ Հայաստանը մասնակցում է գործընթացին
Regithon2025_result
Հայաստանյան նախաձեռնությունները՝ «Ինտերնետ հասարակության» սեպտեմբերյան հաշվետվությունում
icann84-dublin-1200x600-13-10-2025-en-large_result
Հայաստանը ներկայացված կլինի Դուբլինում կայանալիք ICANN84 համաժողովում
Գլխավոր_result
Գրադարանների թվային զարգացման ծրագիրը մեկնարկեց Սյունիքում
ArmSIG2025_result
ArmSIG2025-ը Սյունիքում էր «Թվային անվտանգություն՝ վաղ տարիքից» թեմայով
Գլխավոր_result
Սիմետրիկից մինչև End-to-End․ Երևանում ներկայացվեցին ծածկագրման մեխանիզմները
Գլխավոր_result
Թվային անվտանգության բանալին․ Երևանում նշվեց Ծածկագրման համաշխարհային օրը
Գլխավոր_result
Հայաստան–Լիբանան համագործակցություն. քննարկվեցին թվային ներառման և կրթական նախաձեռնությունները
Գլխավոր_lib
Թվային կառավարման համակարգ է ներդրվում մարզերի գրադարաններում. հաջորդը Սյունիքն է
1000026630_result_result
Հայաստանը շարունակում է ամրապնդել դիրքերը ինտերնետի զարգացման գործում
Subscribe for our newsletter.