Ինտերնետի կառավարումը. միանալով միջազգային նախաձեռնությանը

ArmIGF–ն ամեն տարի գումարվող համաժողով է, որը համախմբում է պետական, հասարակական, մասնավոր հատվածների ներկայացուցիչներին։

Կազմակերպիչներն են «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» եւ «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ները։

Համաժողովում քննարկվում են ինտերնետի կառավարմանն առնչվող հարցերն ու խնդիրները, ներկայացվում է արդյունավետ փորձը։
Ինտերնետ կառավարման հայաստանյան համաժողովի հիմնական նպատակն է՝

Տրամադրել հարթակ բոլոր շահառուներին։

Նպաստել ինտերնետի հնարավորությունների զարգացմանը, ռիսկերի ու մարտահրավերների դիմակայմանը, ինչպես նաև խնդիրների համընդհանուր ընկալմանն ու լուծմանը։

Հասցեագրել քննարկումների արդյունքում ձեւավորված ուղերձը համապատասխան ատյաններին։

IGF-ը համաշխարհային նախաձեռնություն է՝ համաժողովի ձեւաչափով։ «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ն, հանդիսանալով «ՀՀ Ինտերնետ կառավարման համաժողով» միջգերատեսչական խմբի քարտուղարությունը, 2015-ից միացել է համաշխարհային IGF-ին եւ կազմակերպում է ամենամյա Ինտերնետ կառավարման հայաստանյան համաժողովներ։

Facebook
Twitter
LinkedIn
Subscribe for our newsletter.