Ինտերնետ հասարակության Հայաստան հատված

Խելացի սարքերի նախագծման երեւանյան դասընթացի մասնակիցները ստացան վկայականներ

Ծրագրավորման հիմունքներ եւ խելացի սարքերի նախագծում ուսուցանող «Իրերի համացանց» երկամսյա դասընթացն ավարտվեց նաեւ Երեւանում։ «Ինտերնետ հանրություն» ՀԿ գրասենյակում այսօր մայրաքաղաքի խմբի 8 մասնակիցներին շնորհվեցին ավարտական վկայականները։

«Ինտերնետը նաեւ ինքնակրթության անսահմանափակ ռեսուրս է, օգտագործեք այն՝ գնահատելով ձեր ժամանակն ու հնարավորությունները։  Այսօր աշխատաշուկայում կրթությունը հավաստող փաստաթղթից բացի եւ գուցե ավելի շատ գնահատվում են փաստացի իմացությունն ու հմտությունը։ Այնպես որ, հույս ունեմ կձգտեք ավելին իմանալու»,- նշել է «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ նախագահ Իգոր Մկրտումյանը։

«Իրերի համացանց» դասընթացը՝ 14-18 տարեկանների համար, նախաձեռնել է ՅՈՒՆԻՍԵՖ-ը՝ «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» եւ «Smart City» ՀԿ-ների հետ համագործակցությամբ ու ՌԴ ֆինանսական աջակցությամբ:

Դասընթացի մասնակից Դավիթ Ղափլանյանի կարծիքով՝ ծրագրավորման հիմունքների իմացությունը նպաստում է տարբեր ոլորտներում ավելի լավ մասնագիտանալուն։

«Հիմա մտածում եմ, որ պիտի լինեմ ռազմական ոլորտում հենց տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումն այնտեղ ընդլայնելու համար։ Ուզում եմ՝ մարդիկ, ինչքան հնարավոր է, ապահով լինեն մարտի դաշտում…»։

«Դե՜, ես բժիշկ եմ դառնալու՝ վիրաբույժ։ Իսկ ծրագրավորման դասերին եկա, որ ստեղծեմ հեռավար վիրահատությունների սարքեր ու խելացի պրոթեզներ։ Դրանք հիմա պետք են,  ես էլ ուզում եմ շատ լավերը ստեղծեմ, բայց, պարզ ա չէ՞, դրա համար դեռ շատ պիտի սովորեմ»,- ասում է Սամվել Աջիզյանը։

Դասընթացին մինչ օրս մասնակցել է ավելի քան 80 դեռահաս՝ Երեւանում, Հրազդանում, Վանաձորում, Գորիսում, Գյումրիում։ Մասնակիցները տեսական դասերից զատ, կատարում են նաեւ գործնական առաջադրանքներ։

Facebook
Twitter
LinkedIn
2026-03-06 18.03
WSIS+20-ը վերահաստատել է՝ ինտերնետի կառավարումը պետք է հիմնված լինի բազմաշահառու մոդելի վրա
1000052388_result
«Չտեսնված» փոդքասթ. նպաստելով հատուկ կարիքներով անձանց մեդիաինտեգրմանը»
photo_2026-03-02 18.44
«Արագած» համակարգիչը․ երբ 28-ամյա Մերգելյանն ու Հայաստանը մտան մեծ տեխնոլոգիական խաղի մեջ
Կայքի համար - 10_result
Գրադարանները՝ թվային վերափոխման ճանապարհին․ ինչպիսի ապագա կունենան դրանք
629583764_1465009568336224_3680530027662755212_n_result
Ի՞նչ ապագա պետք է ունենան մարզային գրադարանները, ի՛նչպես ապահովել դրանց «երկրորդ շնչառությունը» թվային դարում
ChatGPT Image 9 Feb 2026, 13_08_04_result
Անվտանգ ինտերնետը սկսվում է յուրաքանչյուրիս պատասխանատու վարքագծից՝ 10 կարևորագույն քայլ
Safer Internet Day_result
Անվտանգ ինտերնետի օր. ավելի քան 180 երկիր՝ մեկ թվային ուղերձի շուրջ
IMG_4769_result
Մեկնարկեց գրադարանավարների վերապատրաստման առցանց դասընթացը
տարեցներ2_result
ChatGPT-ից մինչև առցանց ծառայություններ․ տարեցներն ամրապնդում են թվային հմտությունները
ArmeniaChapter
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ
Subscribe for our newsletter.