Ինտերնետ հասարակության Հայաստան հատված

WSIS+20-ը վերահաստատել է՝ ինտերնետի կառավարումը պետք է հիմնված լինի բազմաշահառու մոդելի վրա

Բազմաշահառու կառավարման սկզբունքն է համարվում ինտերնետի կայունության հիմքը, որը պետությունները վերահաստատել են WSIS+20-ում՝ խուսափելու համար համացանցը տարբեր կանոններով գործող «թվային բլոկների» մասնատելու հեռանկարից։ Նպատակը մեկ, գլոբալ և փոխկապակցված ինտերնետի պահպանումն ու զարգացումն է։

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան անցած տարեվերջին ընդունեց WSIS+20 եզրափակիչ փաստաթուղթը՝ ամփոփելով «Տեղեկատվական հասարակության համաշխարհային գագաթնաժողովի» 20-ամյա գործընթացը։ Փաստաթուղթը գլոբալ վերագնահատումն է ինտերնետի կառավարման ուղիների և առաջիկա տարիների համար դրանց ընտրությունը։

WSIS գործընթացը սկսվել էր 2003-ին ձևավորելու տեղեկատվական հասարակության զարգացման համաշխարհային մոտեցումները։ 20 տարի անց պետությունները, միջազգային կազմակերպությունները և տեխնիկական համայնքը փորձել են գնահատել՝ արդյոք ինտերնետը շարունակում է մնալ բաց, միասնական և հասանելի բոլորի համար։

Արդյունքում  վերահաստվել է մի կարևոր սկզբունք․ ինտերնետը համաշխարհային ընդհանուր ռեսուրս է, և դրա կառավարումը պետք է հիմնված լինի բազմաշահառու մոդելի վրա։ Ինչը նշանակում է, որ պետությունների կառավարություններից բացի ինտերնետի կառավարման գործընթացի մասնակց պետք է լինեն նաև տեխնիկական կազմակերպությունների, մասնավոր հատվածի, քաղաքացիական հասարակության և ակադեմիական համայնքի ներկայացուցիչներ։

Եզրափակչ փաստաթուղթը նաև ընդգծում է թվային բաժանման խնդիրը․ աշխարհում դեռևս միլիարդավոր մարդիկ չունեն կայուն և մատչելի ինտերնետ հասանելիություն։ Հետևաբար, ինտերնետի կառավարման հարցը միայն տեխնիկական չէ․ այն առնչվում է կրթությանը, տնտեսությանը, մարդու իրավունքներին և զարգացման հնարավորություններին։

WSIS+20-ը դիտարկվում է որպես նոր փուլ թվային համագործակցության մեջ։ Այն կարող է ձևավորել քաղաքական և ինստիտուցիոնալ շրջանակը առաջիկա տարիների համար՝ ազդելով թե՛ գլոբալ ինտերնետ կառավարման մեխանիզմների, թե՛ առանձին երկրների քաղաքականությունների վրա։

Հայաստանի համար այս գործընթացը նույնպես նշանակալի է։ Որպես գլոբալ ինտերնետային ենթակառուցվածքի մաս՝ երկիրը նաև ի դեմս .am և .հայ դոմենների կառավարիչ «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի ներգրավված է նույն կառավարման սկզբունքներում և որոշումներում, որոնք ընդունվում են միջազգային հարթակներում։

WSIS+20-ի արդյունքներն, ըստ էության, պատասխան են մեկ առանցքային հարցի․ արդյո՞ք ինտերնետը կշարունակի մնալ բաց և միասնական համաշխարհային հարթակ, թե՞ կմտնի նոր՝ ավելի կարգավորվող և մասնատված փուլ։ ՄԱԿ-ի վերջին որոշումը հստակ ազդակ է տալիս՝ պահպանել համագործակցային, բազմաշահառու և գլոբալ մոտեցումը։

Facebook
Twitter
LinkedIn
for web-women-11_result
Կանայք ՏՏ ոլորտում․ Հայաստանը գերազանցում է համաշխարհային միջինը
Igor Mkrtumyan 87_result
Իգոր Մկրտումյանի 87-րդ տարեդարձն է
IMG_8691_result
Արհեստական բանականությունը բժշկության մեջ․ հնարավորություններ, սահմանափակումներ և պատասխանատվություն
glxavor_photo_2026-03-13 12.52
Ինտերնետ կառավարման և DNS համակարգի զարգացման խնդիրները՝ ICANN85-ի օրակարգում
1000052388_result
«Չտեսնված» փոդքասթ. նպաստելով հատուկ կարիքներով անձանց մեդիաինտեգրմանը»
photo_2026-03-02 18.44
«Արագած» համակարգիչը․ երբ 28-ամյա Մերգելյանն ու Հայաստանը մտան մեծ տեխնոլոգիական խաղի մեջ
Կայքի համար - 10_result
Գրադարանները՝ թվային վերափոխման ճանապարհին․ ինչպիսի ապագա կունենան դրանք
629583764_1465009568336224_3680530027662755212_n_result
Ի՞նչ ապագա պետք է ունենան մարզային գրադարանները, ի՛նչպես ապահովել դրանց «երկրորդ շնչառությունը» թվային դարում
ChatGPT Image 9 Feb 2026, 13_08_04_result
Անվտանգ ինտերնետը սկսվում է յուրաքանչյուրիս պատասխանատու վարքագծից՝ 10 կարևորագույն քայլ
Safer Internet Day_result
Անվտանգ ինտերնետի օր. ավելի քան 180 երկիր՝ մեկ թվային ուղերձի շուրջ
Subscribe for our newsletter.