Skip to main content

Ինտերնետ հասարակության Հայաստան հատված

Ծածկագրման միջազգային օր․ անվտանգությունը սկսվում է տվյալների պաշտպանությունից

Աշխարհում տարբեր ձևաչափերով վեցերորդ տարին անընդմեջ միջոցառումներ են անցկացվում Ծածկագրման միջազգային օրվա առթիվ։ Այս տարի նունյպես այն կնշվի հոկտեմբերի 21-ին, ավելի քան 60 երկրում՝ «Պատկերացրու աշխարհն առանց ծածկագրման. պաշտպանելով թվային վստահության հիմքերը» խորագրի ներքո։

Հայաստանը, ի դեմս «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ-ի (ԻՀՀՀ), առաջիններից է միացել այս նախաձեռնությանը։ 2023-ից կազմակերպությունն ամեն տարի ծածկագրման թեմայով միջոցառումներ է անցկացնում՝ ներգրավելով ոլորտի փորձագետներին և շահագրգիռ կողմերին։

«Համացանցի անվտանգությունը բազմաշերտ ու բազմակողմանի աշխատանք է պահանջում, որի կարևոր բաղադրիչներից մեկը ծածկագրման նշանակության մասին իրազեկումն է։ Ամենամյա միջոցառումները նաև մասնագիտական համայնքի համախմբման և ոլորտի կարևոր հարցերը հանրամատչելի կերպով քննարկելու բաց հարթակ են»,- նշում է «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ խորհրդի նախագահ Վեսմիրա Հարությունյանը։

Հայաստանում կազմակերպության նախաձեռնած միջոցառումների թեմաները տարիների ընթացքում ընդլայնվել են։ Անձնական տվյալների պաշտպանությունից և անվտանգ հաղորդակցությունից մինչև հետքվանտային գաղտնագրություն, ֆինանսական ու պետական համակարգերի անվտանգություն և ծածկագրման իրավական կարգավորում՝ քննարկումները ցույց են տալիս, որ ծածկագրումը միայն տեխնոլոգիական մասնագետներին վերաբերող հարց չէ։ Այն անմիջականորեն առնչվում է յուրաքանչյուր համացանցից օգտվողի հաղորդակցության, անձնական և այլ տվյալների գաղտնիությանը, անվտանգությանը և թվային ծառայությունների նկատմամբ վստահությանը։

Ծածկագրման միջազգային օրվա (Global Encryption Day) նպատակը ոչ միայն հանրությանը դրա մասին տեղեկացնելն է, այլ նաև ուղղերձ կառավարություններին՝ չթուլացնել ծածկագրման համակարգերը՝ դրանցում հատուկ հասանելիության հնարավորություններ ստեղծելով, քանի որ նման լուծումները կարող են նոր խոցելիություն առաջացնել և վտանգել համացանցից օգտվողների անվտանգությունը։

Ծածկագրման միջազգային օրը 2021-ին՝ իր գործունեության երկրորդ տարում, հռչակել է Գլոբալ ծածկագրման կոալիցիան (Global Encryption Coalition-GEC)։ Այն համախմբում է քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, ՏՏ ոլորտի ընկերությունների և այլ շահագրգիռ կողմերի՝ ուժեղ ծածկագրումը պաշտպանելու և համացանցն ավելի անվտանգ դարձնելու ընդհանուր նպատակի շուրջ։ Նախաձեռնության առաջին տարում կոալիցիային միացել էին 168, իսկ այսօր արդեն 466 կազմակերպություն և անհատ փորձագետ՝ 108 երկրից։

Facebook
Twitter
LinkedIn
1000017109_result
Համայնքներում ստեղծվում են ժամանակակից ինտերնետ հասանելիության կենտրոններ
 am_result
Շնորհավոր Գրադարանավարի օրը
WhatsApp Image 2026-08-24 at 21.07
Գրադարանները՝ համայնքների թվային զարգացման կենտրոններ․ Սյունիքում ամփոփվել է մեկամյա ծրագիրը
photo_2026-10-01 11.09
Թվային աշխարհը բաց է բոլոր սերունդների համար՝ հոկտեմբերի 1-ը Տարեցների միջազգային օր
20260919_181732_result
ArmSIG 2026-ը՝ մասնակիցների դիտարկումներով
glxavor-1_result
ArmSIG 2026-ն Ալավերդիում համախմբեց թվային գրագիտությամբ և անվտանգությամբ հետաքրքրված անձանց
 անվտանգ_result
Ավելի անվտանգ ինտերնետ. մեկնարկել է գլոբալ ISOC-ի նոր նախաձեռնությունը
image (1)_result
SIG-երի 20 տարին․ ինտերնետի կառավարման գիտելիքից մինչև որոշումների կայացում
_result
Հայաստանի թվային ներառման ծրագիրը՝ Internet Society-ի լավագույն համայնքային նախաձեռնությունների շարքում
 Զարգարյան
Գրադարանների թվային զարգացման նախագիծը ներկայցվեց գլոբալ «Ինտերնետ հասարակության» եվրոպական տարածաշրջանի առցանց հանդիպմանը
Subscribe for our newsletter.