Skip to main content

Ինտերնետ հասարակության Հայաստան հատված

Արհեստական բանականությունը հեշտացնում է աշխատանքը, բայց չի կարող փոխարինել մարդուն

Արհեստական բանականության գործիքների կիրառումն արագացնում է տվյալների մշակումը, վերլուծությունը և տարբեր ծառայություններ, բայց առաջ է բերում նաև անձնական տվյալների և մարդու իրավունքների պաշտպանության, թափանցիկության, հաշվետվողականության խնդիրներ։ Այս հարցերին անդրադարձել են ArmIGF2026-ի «Բազմաշահառու կառավարում՝ արհեստական բանականությունը, տվյալների պաշտպանությունը և թվային վստահությունը» խորագրով թեմատիկ քննարկմանը։

Այն վարել է անձնական տվյալների պաշտպանության փորձագետ Գևորգ Հայրապետյանը։ Բանախոսներն էին ՅՈՒՆԵՍԿՕ-ի թվային փոխակերպման և քաղաքականությունների մշակման մասնագետ Տաթևիկ Գրիգորյանը, RKS Global-ի գլխավոր իրավաբանական տնօրեն, ԱԲ կառավարման և կարգավորման ոլորտի հետազոտող Դմիտրի Կուտեյնիկովը, CyberHUB-AM-ի համահիմնադիր, մեդիափորձագետ Արթուր Պապյանը և EasyPay-ի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ, ֆինանսական տնօրեն Արմեն Վիրաբյանը։

RKS Global-ի գլխավոր իրավաբանական տնօրեն Դմիտրի Կուտեյնիկովը ներկայացրել է «Human versus Model» հետազոտությունը։ Այն ուսումնասիրել է, թե եվրասիական 9 երկրում  բովանդակության և մարդկանց վերահսկման նպատակով ինչպես է կիրառվում ԱԲ-ն։ Հայաստանում համեմատաբար հազվադեպ է սահմանափակվում առցանց բովանդակությունը, սակայն մտահոգիչ են ոլորտը կարգավորելուն ուղղված մի քանի նախաձեռնություններ, որոնցից է օրինակ, հանրային վայրերում տեսախցիկների միջոցով կենսաչափական նույնականացում իրականացնելու հնարավորությունը թույլատող նախագիծը։ Ըստ բանախոսի՝ անձի ինքնությունը պետք է բացահայտվի միայն իրավասու մարմնի որոշմամբ՝ կոնկրետ դեպքերում, իսկ միասնական նույնականացման համակարգի ներդրումից առաջ անհրաժեշտ է գնահատել տվյալների պաշտպանության ռիսկերը։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի թվային փոխակերպման և քաղաքականությունների մշակման մասնագետ Տաթևիկ Գրիգորյանը շեշտել է, որ տվյալների կառավարման և թվային փոխակերպման հիմքում պետք է լինի  մարդու իրավունքների պաշտպանությունը Նա առանձնացրել է անձնական տվյալների չարաշահման, ավտոմատացված որոշումների, պատասխանատվության մեխանիզմների բացակայության ռիսկերը։ Բանախոսը նաև ընդգծել է, որ առանց ամբողջական, հավաստի և ներառական տվյալների հնարավոր չէ ստեղծել վստահելի ԱԲ համակարգեր։

EasyPay-ի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ և ֆինանսական տնօրեն Արմեն Վիրաբյանի խոսքով՝ ֆինանսական և կառավարման գործընթացներում, ԱԲ-ի կիրառումից առաջ, ֆինանսական թիմի աշխատանքի 70-80%-ը զբաղեցնում էին տվյալների հավաքումն ու մշակումը, իսկ 20-30%-ը՝ վերլուծությունը։ Այժմ տեխնոլոգիան կրճատում է տվյալների հավաքման և մշակման վրա ծախսվող ժամանակը՝ հնարավորություն տալով ավելի շատ կենտրոնանալ վերլուծության վրա։ Միաժամանակ, ԱԲ-ի սխալ պատասխանները և դրանց հիման վրա կայացված որոշումները լուրջ ռիսկեր են ստեղծում։

CyberHUB-AM-ի համահիմնադիր, մեդիա փորձագետ Արթուր Պապյանը պատմել է ԱԲ-ի կիրառման ուղղությունները՝ սոցիալական ցանցերում ատելության խոսքի և բովանդակության մոդերացումից մինչև վերլուծություն և մոնիթորինգ։ Նա նաև ներկայացրեց զգայուն տվյալների տեղային մշակման օրինակը, երբ փոքր ԱԲ մոդելներն աշխատում են կազմակերպության համակարգերում՝ առանց տվյալները արտաքին ծառայություններին փոխանցելու։ Միաժամանակ զգուշացրեց, որ ԱԲ-ի ագենտներին անվերապահ վստահելը կարող է հանգեցնել սխալների և աստիճանաբար թուլացնել մասնագետների հմտությունները։

Այսպիսով՝ ԱԲ-ն կարող է հեշտացնել աշխատանքը, բայց չի կարող փոխարինել կամ չեզոքացնել մարդու պատասխանատվությունը։ Տեխնոլոգիայի կիրառման յուրաքանչյուր դեպքում պետք է հստակ լինի՝ ի՞նչ տվյալներ են փոխանցվում համակարգին, ինչպե՞ս են ստուգվում ստացված արդյունքները և ո՞վ է պատասխանատու դրանց օգտագործման համար։ Բանախոսները նաև կարևորեցին տեղական մոդելների, սերվերների և հաշվողական ենթակառուցվածքների զարգացումը՝ որպես թվային դիմակայունության և ինքնուրույնության պայման։

Facebook
Twitter
LinkedIn
Գլխավոր_result
Թվային Հայաստանի զարգացումը պահանջում է կապի ենթակառուցվածքների արդիականացում և հավասար հասանելիություն
Գլխավոր_result_
Կրիտիկական ենթակառուցվածքների անվտանգությունը պետք է հաշվի առնել դեռևս համակարգերի նախագծման փուլում
Գլխավոր_result
ԱԲ համակարգերը պետք է լինեն թափանցիկ, բացատրելի և տվյալների որակին համապատասխան
Գլխավոր_result
Արհեստական բանականությունից մինչև թվային վստահություն․ քննարկվել են ինտերնետի զարգացման մարտահրավերները
ArmIGF պատմություն_result
Ինտերնետի ապագան՝ համագործակցության միջոցով․ IGF-ը միավորում է բոլորին
6F424482-5FD8-4C19-8D53-0986BCF02418_result
Բազմաշահառու կառավարում․ ովքեր և ինչպես են որոշում ինտերնետի ապագան
9C7C472F-0B7D-496C-A467-E20BB5B482D3_result
Միասնական և կապակցված ինտերնետ․ համաշխարհային կապից մինչև Հայաստանի թվային հնարավորություններ
Էլեկտրամատակարարում_20261028_155359_0000_result
Կրիտիկական ենթակառուցվածքներ. համակարգերի դիմակայությունն ու ազգային անվտանգությունը
1000017746_result
Թվային տվյալների պաշտպանությունը՝ ծածկագրում
Untitled design_result
Քննարկում Եվրոպական խորհրդարանում. թվային ինքնիշխանությունը չպետք է դառնա մեկուսացում
Subscribe for our newsletter.