«Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ հիմնադիր, նախագահ։
«Ինտերնետ հանրություն» ՀԿ խորհրդի նախագահ՝ 1994-ից։
Հայաստանի ցանցային տեղեկատվական կենտրոնի (AMNIC) բաժնի պետ։
Ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտը՝ 1962-ին։
Սովորել է Մոսկվայի տրանսպորտային ինժեներների ինստիտուտի ասպիրանտուրայում՝ 1968-1971։
Տեխնիկական գիտությունների թեկնածու է՝ 1972-ից։
Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում բաժնի վարիչ՝ 1972-1992։
Հայաստանի ամերիկյան համալսարանի համակարգչային բաժնի տնօրեն՝ 1993-2010։
Սան Ֆրանցիսկոյում մասնակցել է INET-93 համաժողովին եւ ինտերնետի կառավարման կուրսերին, ստացել՝ ինտերնետի կառավարման մասնագետի որակավորում։
Մի խումբ համախոհների հետ հիմնել է «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ն՝ 1993-ին։
Հայաստանյան դոմենների ադմինիստրատիվ կոնտակտի՝ AMNIC-ի ղեկավար։
Հայկական դոմենային անունների տիրույթը ներկայացնում է IANA-ում (ICANN-ում)։ AMNIC-ը նաեւ ներկայացնում է հայաստանյան Ինտերնետ հանգույցը CENTR-ում, ccNSO-ում, RIPE-ում եւ APNIC-ում։
Վարում է chronicle.isoc.am կայքը, որը «Ինտերնետ հանրություն» ՀԿ գործունեության մատյանն է։
«Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ խորհրդի նախագահ՝ 2023-ից։
«Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ հիմնադիր անդամ, խորհրդի փոխնախագահ՝ 2020-ից։
«Ինտերնետ հանրություն» ՀԿ անդամ՝ 2003-ից, խորհրդի անդամ՝ 2021-ից։
Աշխատում է «Ինտերնետ տեխնոլոգիաների կենտրոն» ՍՊԸ-ում՝ 2014-ից։
Ավարտել է Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը։
«Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ հիմնադիր անդամ, խորհրդի փոխնախագահ՝ 2023-ից։
«Ինտերնետ տեխնոլոգիաների կենտրոն» ՍՊԸ գլխավոր հաշվապահ՝ 2003-ից։
«Ինտերնետ հանրություն» ՀԿ անդամ է 2003-ից։
«Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ հաշվապահ՝ 2018-ից։
Մասնակցում է կազմակերպության կողմից նախաձեռնվող ու իրականացվող միջոցառումների կազմակերպչական աշխատանքներին։
«Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ հիմնադիր անդամ, խորհրդի անդամ՝ 2018-2020, վերընտրվել է 2023-ին։
«Ինտերետ հանրություն» ՀԿ վարչության անդամ՝ 2016-2019։
«Հայկական օպերատորների միության» համահիմնադիրն է և խորհրդի անդամ՝ 2016-ից։
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) վերահսկող՝ 2017-ին։
Հայկական ինտերնետ թրաֆիկի փոխանակման «Արմիքս» հիմնադրամի վարչության անդամ՝ 2017-ից։
Հայաստանում RIPE NCC տարածաշրջանային առաջին հանդիպման ընդունող կողմ՝ 2015-ին։
Նշանակալի ներդրում ունի մարզերի ինովացիոն զարգացման ոլորտում, աջակցում է երեխաների առցանց անվտանգության խնդիրների լուծմանը, մարզերում Start up ընկերությունների ձևավորմանը։
Եվրասիական ցանցային օպերատորների խմբի ֆորումի՝ ENOG 12-ի ոսկե հովանավոր։
Հայաստանի մալուխային հեռուստահեռարձակողների ասոցիացիայի վարչության անդամ։
«Ինտերնետ հասարակություն Հայաստանյան հատված» ՀԿ հիմնադիր անդամ, խորհրդի անդամ՝ 2020-ից։
«Ինտերնետ հանրություն» ՀԿ խորհրդի անդամ է՝ 2002-ից։
Հայաստանի ցանցային տեղեկատվական կենտրոնի (AMNIC)՝ «.am» եւ «.հայ» տիրույթների ռեգիստրի ադմինիստրատոր:
Կիրառական ավտոմատիզացված համակարգերի համամիութենական ինստիտուտի կրտսեր գիտաշխատող` 1986-1991։ Հաստատել է առաջին փաթեթային կապը x.25 արձանագրությամբ աշխատող համաշխարհային ցանցերի հետ։
«Արմինկո» ՍՊԸ-ում աշխատել է հիմնադրման օրվանից:
Մասնակցել է «Հայաստանի ինտերնետ օգտվողների միություն» ՀԿ-ի հիմնադրմանը՝ որպես ՀՀ ինտերներնետ համայնքի ներկայացուցիչ։
Ռեգիստրարների ինստիտուտի ստեղծումից հետո ապահովել է «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի համագործակցությունը ռեգիստրարների հետ։
«Ինտերնետ հանրություն» ՀԿ արտաքին կապերի մենեջեր՝ 2022-ից։
«Ինտերնետ հանրություն» ՀԿ անդամ՝ 2016-ից, խորհրդի կազմում է 2021-ից։
«Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ խորհրդի անդամ 2020-ից։
Ինտերնետ հասարակության հատվածների խորհրդատվական խորհրդի անդամ 2023-ից։
Ավարտել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիան՝ 2000-ին։
Աշխատում է դոմենային անունների գրանցման ծառայություն տրամադրող ընկերություններում՝ 2015-ից։
«Ռեգնեսթ» ընկերության տնօրեն՝ 2017-2019, «Գլոբալ էյէմ» ընկերությունում՝ ծրագրերի ղեկավար, ICANN Fellowship եւ NASIG (North American Internet Governance School) ծրագրերի բազմակի մասնակից:
«Ինտերնետ հասարակության» (Global ISOC) կազմակերպած «Shaping the Internet» եւ «Encryption» ուսումնական ծրագրերի մասնակից։
Universal Acceptance, At-Large Social Media աշխատանքային խմբերի անդամ։
SEEDIG Ինտերնետ կառավարման եւ թվային քաղաքականության ամսական զարգացումների (SEEsummary) խմբագիրների թիմի անդամ։
«N2Forum»-ի շրջանակներում՝ կազմակերպչական աշխատանքների կամավոր` 2019-ին։
«Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ հիմնադիր անդամ, խորհրդի անդամ՝ 2018-ից։
«Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի վարչության անդամ՝ 1994 -2018-ին։
Երկար տարիներ աշխատել է ԳԱԱ ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտում որպես գիտաշխատող, այնուհետև 13 տարի աշխատելով ՀՀ ֆինանսական ոլորտում ղեկավարել է մի շարք բանկերի տեղեկատվական տեխնոլոգիաների ենթակառուցվածքները։
«Սմարթ Սիթի համայնքային զարգացման նորարարական կենտրոն» ՀԿ նախագահ՝ 2014թ-ից։
Հայաստանի ֆոնդային բորսայի եւ Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի ՏՏ ստորաբաժանման ղեկավար։
«Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ հիմանդիր անդամ, խորհրդի անդամ՝ 2018-ից։
ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի եւ ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի (ԻԱՊԻ) Գիտական հաշվարկների կենտրոնի ղեկավար։
Տեխնիկական գիտությունների թեկնածու է՝ 2001-ից։
Բուդապեշտի KFKI մասնիկների եւ միջուկային ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտում դոկտորական մասնագիտացում ՝ 2005-2006-ին։
Թուլուզի ինֆորմատիկայի հետազոտությունների ինստիտուտում հետդոկտորական մասնագիտացում՝ 2006-2007-ին։
ՀՀ Նախագահի մրցանակ՝ տեխնիկական գիտությունների եւ տեղեկատվական տեխնոլոգիաների լավագույն աշխատանքի համար՝ 2005-ին։
Հորիզոն 2020-ում գիտական ենթակառուցվածքների համար Հայաստանի ազգային ներկայացուցիչն է:
«Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ անդամ 2021-ից, խորհրդի անդամ՝ 2023-ից։
«Ինտերնետ հանրություն» ՀԿ խորհրդի անդամ՝ 2013-ից։
Անդամակցում է «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ին՝ 2011-ից։
Ավարտել է Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը, ԳԱԱ հայցորդ է։
Ավարտել է ԻԿ հմտությունների զարգացման դասընթացը՝ 2007-ին։
Diplo հիմնադրամի, «Գալիք սերնդի առաջնորնդերի ծրագրի» եւ ԻԿ եվրոպական ամառային դպրոցի, «Ինտերնետ հասարակության» համատեղ կառավարման փոխանակման ծրագրի շրջանավարտ է։
Ասիական, ավստրալիա-ասիական եւ խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ICANN-ի At-Large կազմակերպության (APRALO) նախագահ:
Ինտերնետ կառավարման ոլորտում է՝ 2007-ից։
ICANN Fellowship ծրագրի մասնակից, ISOC IGF 2010-ի դեսպան, IGF 2011-ի դեսպան։
«Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ խորհրդի անդամ՝ 2023-ից։
«Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ անդամ՝ 2023-ից։
ՀՌՀ Քաղաքագիտության ամբիոնի ուսանող՝ 2022-ից։
Ավարտել է Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ դպրոցը՝ 2020-ին։
Ավարտել է Ֆ. Նանսենի անվան թիվ 150 միջնակարգ դպրոցը՝ 2017-ին։
Ուսումնասիրում է զուլու լեզուն։
Գլխավորել է ուսանողական եւ համայնքային հասարակական շարժումներ։
«Ինտերնետ հասարակություն Հայաստանյան հատված» ՀԿ խորհրդի անդամ՝ 2020-ից։
«Ինտերնետ հանրություն» ՀԿ խորհրդի անդամ՝ 2019-ից։
«Ինտերնետ տեխնոլոգիաների կենտրոն» ՍՊԸ աշխատակազմի ղեկավար 2020-ից, տնօրեն՝ 2022-ից։
ՀՀ Ինտերնետ կառավարման համաժողով միջգերատեսչական խմբի անդամ։
Ավարտել է «Դավիթ Անհաղթ» մասնավոր համալսարանը՝ 1995-ին։
Դոմենային անունների գրանցումների ոլորտում է՝ 2010-ից։
Բազմաթիվ տեղական եւ միջազգային միջոցառումների մասնակից է, ինչպես նաեւ մի շարք` ArmSIG, N2Forum, Girls in ICT միջոցառումների համակազմակերպիչ՝ 2019-ից։
ICANN կազմակերպության Կառավարական խորհրդատվական կոմիտեում (GAC) Հայաստանի ներկայացուցչության խորհրդատու՝ 2019-ից։
ICANN եւ RIPE NCC Fellowship ծրագրերի բազմակի մասնակից։