«Տարեցների կիբեռանվտանգության և տեխնոլոգիական հմտությունների բարելավում» կրթական ծրագիրը նպատակ ունի բարձրացնելու 60 և ավելի տարիքի անձանց ՏՏ գրագիտությունը՝ նրանց հնարավորություն տալով ինքնուրույն ու անվտանգ օգտագործել համացանցը և ժամանակակից տեխնոլոգիաները:
Ծրագրի իրականացման ժամկետը 6 ամիս է՝ մեկնարկել է 2025-ի մարտի 1-ին, նախատեսված է 60+ տարիքի 25 անձանց համար։ Ներառում է տեսական և գործնական դասեր։
Ծրագիրն իրականացնում է «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ-ն՝ «Ինտերնետ հանրություն հիմնադրամի» (Internet Society Foundation` ISF) ֆինանսավորմամբ և «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի», «Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնի» և «Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիայի» հետ համագործակցությամբ։