Ինտերնետ հասարակության Հայաստան հատված

Անձնական տվյալների պաշտպանությունը սկսվում է ուժեղ գաղտնաբառից և յուրաքանչյուրի պատասխանատու մոտեցումից

Անձնական տվյալների (ԱՏ) պաշտպանությունը թվային դարաշրջանում առավել քան կարևոր է և տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց ինչպես դրանց վտանգման, այնպես էլ պաշտպանության նոր հնարավորություններ են ստեղծվում։

«Աղջիկները ՏՀՏ-ում» միջազգային արշավի շրջանակում ապրիլի 26-ին Ջերմուկում կայացած դասընթացում ներկայացվեցին ԱՏ պաշտպանության հիմնական սկզբունքները։

Կիբեռանվտանգության փորձագետ Ալեքսեյ Չալաբյանի խոսքով՝ երկար և բազմազան նիշերից բաղկացած գաղտնաբառ ունենալը պարտադիր, սակայն ոչ բավարար պայման է թվային տարածքում պաշտպանված լինելու համար։

«Սա նվազագույնն է այն քայլերից, որոնք անհրաժեշտ են բանկային հաշիվները, սոցիալական ցանցերի, էլեկտրոնային փոստի և այլ օգտահաշիվներն անվտանգ պահելու համար»,- ընդգծեց Չալաբյանը։

Ցանկացած տեղեկություն, որը կարող է ուղղակի կամ անուղղակի կերպով նույնականացնել անձին, համարվում է անձնական տվյալ։ Անձնական տվյալների պաշտպանության փորձագետ Գևորգ Հայրապետյանի խոսքով՝ թեև սահմանումը հստակ է, սակայն ԱՏ տեսակները զարգանում են տեխնոլոգիաների առաջընթացին համաքայլ, ուստի դրանց պաշտպանության մեթոդները ևս պետք է շարունակաբար վերանայվեն և ամրապնդվեն։

Արհեստական բանականության որևէ գործիքի կիրառումը նույնպես անհրաժեշտ է դիտարկել նաև ԱՏ պաշտպանության տեսանկյունից և տեղեկությունները տրամադրելիս խուսափել անձնական տվյալների՝ անուն, ազգանուն, պաշտոն ամբողջական տրամադրումից։

«Տվյալների պաշտպանությունը, բացի օրենսդրական կարգավորումից, պահանջում է նաև յուրաքանչյուր մարդու անհատական պատասխանատու մոտեցում։ Անկախ համակարգերից և տեխնիկական լուծումներից՝ մենք ինքներս պետք է լինենք մեր տվյալների պաշտպանության առաջին գործում»,- նշեց Հայրապետյանը։

Հ.Գ. Դասընթացը լուսաբանել է iTel .am – ը։

Facebook
Twitter
LinkedIn
ArmeniaChapter
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ
glxavor
Գրադարանների թվային կառավարում. Սյունիքում տեխնիկապես համալրվել է 4 գրադարան
eldeducation_result
Տարեցների համար սկսվեց թվային հմտությունների զարգացման դասընթացը
Գլխավոր_result
Կրիպտոարժույթ, բլոկչեյն, թվային դրամապանակ՝ ֆինանսական ազատությո՞ւն, թե՞ նոր ռիսկեր
photo_2025-11-26 14.30
Աշխարհի բնակչության կեսից ավելին արդեն կիրառում է թվային դրամապանակ
Գլխավոր_result
Ֆինանսական նոր իրականություն են ձևավորում թվային բանկերը. YouthIGF Armenia2025
Գլխավոր_result
Թվային դրամապանակներից մինչև կրիպտո․ YouthIGF Armenia 2025
Գլխավոր_result
Թվային ենթակառուցվածքները՝ ազգային անվտանգության և տնտեսական զարգացման առանցքում. ArmIGF2025
Գլխավոր_result
ArmIGF2025-ը՝ լրատվամիջոցների տեսանկյունից
Գլխավոր_result
Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանում թվային առաջընթացի օրինակ․ ICANN-ի ներկայացուցիչը` Երևանում
Subscribe for our newsletter.