Ինտերնետ հասարակության Հայաստան հատված

Իգոր Մկրտումյանի 85-ամյա հոբելյանն է

Այս օրերին իր 85 ամյա հոբելյանն է նշում մեր կազմակերպության հիմնադիրներից մեկը՝ Իգոր Մկրտումյանը, ով Հայաստանում ազգային դոմենի ստեղծման եւ համացանցի գործարկման առաջամարտիկներից մեկն է։ Այս կապակցությամբ «Ինտերնետ հանրություն» եւ «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» կազմակերպությունները շնորհավորել են նրան։

«Ինտերնետ հանրություն» եւ «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» կազմակերպությունները սիրով եւ սրտանց շնորհավորում են մեր առանցքային հիմնադիրներից Իգոր Մկրատումյանի 85-ամյա հոբելանը։

Հարգելի՛ պարոն Մկրտումյան, տասնամյակների հետեւողական ու նպատակային Ձեր աշխատանքի շնորհիվ է, որ մեր երկիրն այսօր ունի ժամանակակաից եւ թվային միջավայրում աշխարհին համաքայլ լինելու հնարավորություն։ Ձեր ներդրումը Հայաստանում ինտերնետի եւ տեխնոլոգիաների զարգացման գործում նշանակալի է եւ երախտագիտության արժանի։ Նորի եւ առավելի ստեղծումը Ձեր գործնական առօրյայում բնականոն վիճակ է, իսկ աշխատասիրությունը եւ իմացությունների հանդեպ ձգտումը՝ հիրավի ուսուցանող։

Տեխնոլոգիական նոր հնարավորությունները Հայաստան բերելու եւ զարգացնելու, հասարակության կրթական հնարավորություններն ընդլայնելու եւ առաջ մղելու Ձեր ձգտումը ցայսօր էլ մեր կազմակերպությունների գործունեության հիմքն են։ Կրկին շնորհավորում ենք։

Շարունակեք միջավայրին որակ հաղորդել մասնագիտական ու անձնական բարձր հատկանիշներով, ուրախացրեք մեզ Ձեր քաջառողջությամբ։

Իր մասնագիտական հնարավորություններն Իգոր Մկրտումյանը ձեւավորել ու հիմնավորել է պոլիտեխնիկական ու լեզվաբանական կրթությամբ՝ Երեւանում եւ Մոսկվայում։ Աշխատանքային փորձն ամրապնդել է Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում ապա Հայաստանի ամերիկյան համալսարանում։ Իգոր Մկրտումյանը 1994-ից «Ինտերնետ հանրություն» ՀԿ խորհրդի նախագահն է նաեւ «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ հիմնադիր-նախագահը։

Facebook
Twitter
LinkedIn
ArmeniaChapter
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ
glxavor
Գրադարանների թվային կառավարում. Սյունիքում տեխնիկապես համալրվել է 4 գրադարան
eldeducation_result
Տարեցների համար սկսվեց թվային հմտությունների զարգացման դասընթացը
Գլխավոր_result
Կրիպտոարժույթ, բլոկչեյն, թվային դրամապանակ՝ ֆինանսական ազատությո՞ւն, թե՞ նոր ռիսկեր
photo_2025-11-26 14.30
Աշխարհի բնակչության կեսից ավելին արդեն կիրառում է թվային դրամապանակ
Գլխավոր_result
Ֆինանսական նոր իրականություն են ձևավորում թվային բանկերը. YouthIGF Armenia2025
Գլխավոր_result
Թվային դրամապանակներից մինչև կրիպտո․ YouthIGF Armenia 2025
Գլխավոր_result
Թվային ենթակառուցվածքները՝ ազգային անվտանգության և տնտեսական զարգացման առանցքում. ArmIGF2025
Գլխավոր_result
ArmIGF2025-ը՝ լրատվամիջոցների տեսանկյունից
Գլխավոր_result
Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանում թվային առաջընթացի օրինակ․ ICANN-ի ներկայացուցիչը` Երևանում
Subscribe for our newsletter.