Ինտերնետ հասարակության Հայաստան հատված

Մեկնարկեց գրադարանավարների վերապատրաստման առցանց դասընթացը

Սյունիքի մարզի 4 գրադարանների աշխատակիցների մասնակցությամբ հունվարի 19-ին անցկացվեց գրադարանավարների համար նախատեսված թվային վերապատրաստման առցանց դասընթացներից առաջինը։ Այն իրականացնում է «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» հասարակական կազմակերպությունը՝ «Գրադարանների թվային զարգացում․ ինտերնետ հասանելիության կենտրոններ համայնքներում» ծրագրի շրջանակում, որը նախատեսված է մարզի 15 գրադարանների համար։

Ծրագիրը մեկնարկել է 2025 թվականի հոկտեմբերի 11-ին Գորիսում կազմակերպված բացման միջոցառմամբ և նպատակ ունի գրադարանները վերածել բնակչության տարբեր խմբերի կարիքներին համապատասխան ժամանակակից թվային կենտրոնների՝ ընդլայնելով տեղեկատվության ու թվային ծառայությունների հասանելիությունը համայնքներում։

Սյունիքի մարզի չորս հաստատություններ արդեն իսկ տեխնիկական համալրում են ստացել։ Գրադարաններին տրամադրված համակարգիչները հագեցած են ազատ կիրառության արդիական ծրագրերով՝ OpenBiblio, LibreOffice և GIMP, որոնք հնարավորություն են տալիս կազմակերպել գրադարանների թվային կառավարում և բազմազան թվային ծառայությունների մատուցում։

«Մեր պատկերացմամբ այս ծրագիրը միջոց է վերադարձնելու գրադարաններին իրենց հանրային առանցքային դերը՝ որպես վստահելի տեղեկատվության, ուսուցման և համայնքային շփման տարածք։ Թվային գործիքների հասանելիությունը միայն սկիզբն է․ մեր նպատակն է, որ գրադարանները դառնան այն վայրերը, որտեղ այցելուն կարող է ստանալ ժամանակակից թվային ծառայություններ և հմտություններ՝ անկախ բնակության վայրից»,- նշեց «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ նախագահ Իգոր Մկրտումյանը։

«Գրադարանների թվային զարգացում․ ինտերնետ հասանելիության կենտրոններ համայնքներում» ծրագրի համակարգող Տիգրան Զարգարյանի խոսքով՝ ծրագրի հաջողության կարևոր նախապայմաններից է գրադարանների աշխատակիցների պատրաստակամությունը և նոր թվային գործիքների արդյունավետ կիրառումը։

«Թվային վերապատրաստման այս փուլը կարևոր է ոչ միայն նոր ծրագրերի կիրառման տեսանկյունից, այլև՝ մտածողության փոփոխության։ Գրադարանավարները դառնում են թվային միջավայրի միջնորդներ, և նրանց պատրաստվածությունն է, որ որոշելու է՝ որքան արդյունավետ կծառայեն գրադարանները համայնքների զարգացմանն ու կրթական պահանջներին»,- ընդգծեց Տիգրան Զարգարյանը։

Facebook
Twitter
LinkedIn
տարեցներ2_result
ChatGPT-ից մինչև առցանց ծառայություններ․ տարեցներն ամրապնդում են թվային հմտությունները
ArmeniaChapter
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ
glxavor
Գրադարանների թվային կառավարում. Սյունիքում տեխնիկապես համալրվել է 4 գրադարան
eldeducation_result
Տարեցների համար սկսվեց թվային հմտությունների զարգացման դասընթացը
Գլխավոր_result
Կրիպտոարժույթ, բլոկչեյն, թվային դրամապանակ՝ ֆինանսական ազատությո՞ւն, թե՞ նոր ռիսկեր
photo_2025-11-26 14.30
Աշխարհի բնակչության կեսից ավելին արդեն կիրառում է թվային դրամապանակ
Գլխավոր_result
Ֆինանսական նոր իրականություն են ձևավորում թվային բանկերը. YouthIGF Armenia2025
Գլխավոր_result
Թվային դրամապանակներից մինչև կրիպտո․ YouthIGF Armenia 2025
Գլխավոր_result
Թվային ենթակառուցվածքները՝ ազգային անվտանգության և տնտեսական զարգացման առանցքում. ArmIGF2025
Գլխավոր_result
ArmIGF2025-ը՝ լրատվամիջոցների տեսանկյունից
Subscribe for our newsletter.