Ինտերնետ հասարակության Հայաստան հատված

Մեկնարկեց «Տարեցների կիբեռանվտանգության և տեխնոլոգիական հմտությունների բարելավում» կրթական ծրագիրը

Տեղեկատվական ժամանակակից տարբեր տեխնոլոգիաներից օգտվելու հմտությունները տարեցների համար կարևոր են կենցաղն ինքնուրույն, անվտանգ և հեշտ կազմակերպելու, ցանկության դեպքում՝ անգամ նոր մասնագիտություն յուրացնելու համար։

«Տարեցների կիբեռանվտանգության և տեխնոլոգիական հմտությունների բարելավում» կրթական ծրագիրը, որի առաջին փուլը մեկնարկեց ապրիլի 1-ին՝ Հայ-հնդկական գերացանցության կենտրոնում, ուղղված է հենց այս խնդիրների լուծմանը։ Առաջին փուլում դասընթացին կմասնակցի 12 տարեց։

Ծրագիրը ֆինանսավորում է «Ինտերնետ հանրություն հիմնադրամը» (Internet Society Foundation` ISF), իրականացնում՝ «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ-ն՝ «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի», «Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնի» և «Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիայի» հետ համագործակցությամբ։

«Տարեցների, հատուկ կարիքներով անձանց ՏՏ գրագիտության բարձրացումը և հմտությունների զարգացումը մշտապես եղել է մեր կազմակերպության ուշադրության կենտրոնում։ Այս ծրագիրը մեր հերթական նախաձեռնություններից մեկն է, և ուրախ ենք, որ կարող ենք մեր գործընկերների հետ համատեղ այն կյանքի կոչել՝ բարձրացնելով 60+ տարիքի անձանց կյանքի որակը»,- հայտարարելով ծրագրի մեկնարկը՝ նշեց «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ խորհրդի նախագահ Վեսմիրա Հարությունյանը։

Դասընթացի մասնակիցներին ողջունեցին նաև ծրագրի գործընկեր կազմակերպությունները։ Իրենք՝ մասնակիցները, որոնց թվում էին 65-85 տարեկան կանայք և տղամարդիկ, մեծ ոգևորությամբ արտահայտվեցին ընձեռված հնարավորության մասին՝ ներկայացնելով հեռախոսից և համակարգչից օգտվելու իրենց հմտությունները, այդ առումով՝ կարիքները։

«Մեր ժամանակ էլ համակարգիչներ կային Մերգելյան ինստիտուտում, բայց մի քանի սենյակ էին զբաղեցնում… Շատ բան է փոխվել, սա բացառիկ հնարավորություն է՝ բարելավելու մեր հմտությունները, առանց որոնց կյանքն այժմ դժվար է պատկերացնել»,- նշեց մասնակիցներից մեկը։

Հաշվիչ տեխնոլոգիաների ստեղծման, տնտեսագիտության, մանկավարժության, ֆիզիկայի և հարակից այլ ոլորտներում աշխատանքային տասնամյակների փորձ ունեցած տարեցները դասընթացի շրջանակում տեսական գիտելիքից զատ, կանցնեն գործնական պարապմունքներ։ Ընդհանուր առամբ, «Տարեցների կիբեռանվտանգության և տեխնոլոգիական հմտությունների բարելավում» կրթական ծրագրին առաջիկա 5 ամիսներին կմասնակցի 60+ տարիքի 25 անձ։

Facebook
Twitter
LinkedIn
Գլխավոր_result
Թվային ենթակառուցվածքները՝ ազգային անվտանգության և տնտեսական զարգացման առանցքում. ArmIGF2025
Գլխավոր_result
ArmIGF2025-ը՝ լրատվամիջոցների տեսանկյունից
Գլխավոր_result
Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանում թվային առաջընթացի օրինակ․ ICANN-ի ներկայացուցիչը` Երևանում
photo_2025-11-12 21.53
Հայաստանյան երկու ծրագրեր ներկայացվել են միջազգային կազմակերպության հոկտեմբերյան հաշվետվությունում
ArmIGF2025_result
Հայաստանում շարժական ինտերնետը հասանելի է բոլոր բնակավայրերում
Գլխավոր_result
ArmIGF 2025․ թվային Հայաստան՝ ինքնիշխանություն և համակարգային պատասխանատվություն
Գլխավոր_result
Հայաստանը պետք է ունենա ինտերնետ կապի իր այլընտրանքային մալուխը
Գլխավոր ICANN_result
Ինտերնետի ապագան՝ ICANN84-ում․ Հայաստանը մասնակցում է գործընթացին
Regithon2025_result
Հայաստանյան նախաձեռնությունները՝ «Ինտերնետ հասարակության» սեպտեմբերյան հաշվետվությունում
icann84-dublin-1200x600-13-10-2025-en-large_result
Հայաստանը ներկայացված կլինի Դուբլինում կայանալիք ICANN84 համաժողովում
Subscribe for our newsletter.