Համաշխարհային «Ինտերնետ հանրություն» կազմակերտության առաքելությունն ու տեսլականը կիսելով՝ մեր կազմակերպությունը Հայաստանում իրականացնում է ինտերնետի զարգացումը խթանող բազմաթիվ ու բազմաբնույթ ծրագրեր:
«Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ-ի նպատակն ինտերնետի զարգացումը խթանելով՝ մեր երկրի տեխնոլոգիական առաջընթացին նպաստելն է։
Որպես առանձին կազմակերպություն «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ-ն Արդարադատության նախարարությունում գրանցվել է 2018-ին։
Մինչ այդ՝ 2007-2018-ը Հայաստանում համաշխարհային «Ինտերնետ հանրություն» կազմակերպության գաղափարակից գործընկերը մեր երկրում դոմենային անունների ռեգիստր «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ն էր։
Տարբեր երկրներում գործող գործընկեր կազմակերպությունների հետ իրավահարաբերություններում միջազգային «Ինտերնետ հանրություն» կազմակերպությունը 2017-ին կատարեց փոփոխություններ։ Դրանից հետո Հայաստանում ևս գրանցվեց առանձին կազմակերպություն՝ «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ-ն։