Ինտերնետ հասարակության Հայաստան հատված

ArmIGF 2025․ թվային Հայաստան՝ ինքնիշխանություն և համակարգային պատասխանատվություն

Հայաստանի թվային օրակարգի, նոր ինստիտուցիոնալ լուծումների և պետական-մասնավոր համագործակցության զարգացման խնդիրները քննարկվեցին Երևանում կայացած ArmIGF 2025` Ինտերնետ կառավարման հայաստանյան համաժողովում։ Այն արդեն 10-րդ անգամ նախաձեռնել էին «Ինտերնետ հանրություն» և «Ինտերնետ հասարկության Հայաստան հատված» ՀԿ-ները, միջազգային՝ ICANN, RIPE NCC, IGFSA գործընկերների աջակցությամբ։

RIPE NCC-ի հանրային կապերի և քաղաքականության մշակման ավագ խորհրդական Վահան Հովսեփյանը՝ որպես «Թվային կառավարում. միջազգային փորձ և ազգային ներուժ» խորագրով քննարկման համակարգող, իր խոսքում ընդգծեց թվային տեխնոլոգիաների ռազմավարական նշանակությունը։

«Թվային Հայաստանի զարգացումը մեր և նման փոքր երկրների համար առաջատարների մակարդակին հասնելու ռեալ հնարավորություն է։ Կարևոր է այդ հնարավորությունը ճիշտ կառավարելը՝ հստակ պատասխանատվությամբ և համակարգված մասնակցությամբ»,- նշեց Հովսեփյանը։

Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության տնօրեն Ներսես Երիցյանի կարծիքով, այդ խնդրի լուծումը կապահովի ՀՀ կառավարության նոր օրենսդրական փաթեթը, որը նախատեսում է ստեղծել անկախ կարգավորող մարմին՝ թվային ծառայությունների վերահսկման համար։

«Ստեղծվելիք կարգավորղ մարմինը կբերի մասնավոր հատվածի և պետության նոր ձևաչափով համագործակցություն։ Կապահովի միասնական չափորոշիչներ, բարձր մակարդակի կիբեռանվտանգություն և անկախ վերահսկողություն։ Այն կդառնա հարթակ, որտեղ պետությունը կկարգավորի, իսկ մասնավոր հատվածը՝ մրցակցային միջավայրում կիրականացնի թվայնացման գործընթացը։ Եվրոպական լավագույն փորձի վրա հիմնված մոդել է սա», – ասաց Երիցյանը։

Նրա խոսքով՝ այդ գործընթացի արդյունավետության համար նախապատրաստական որոշ աշխատանք արդեն արված է։

Թվայնացման կարևորագույն նախադրյալը՝ կապի հասանելիությունը, ինչպես փաստեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հեռահաղորդակցության վարչության պետ Արմեն Հունանյանը, բավականաչափ ապահովված է։ Վերջին տարիներին իրականացված կարգավորիչ քաղաքականության շնորհիվ Հայաստանում բոլոր բնակավայրերն այսօր ունեն շարժական 4G ինտերնետի հասանելիություն՝ առնվազն մեկ օպերատորի կողմից։

«Պետության դերը չի սահմանափակվում մրցակցության խթանմամբ․ այն նաև պետք է ապահովի կապի հավասարաչափ հասանելիություն։ Եթե պետությունը պարտադիր ծածկույթի պահանջներ չսահմաներ, բիզնեսը կսահմանափակվեր միայն առավել բնակեցված տարածքներով՝ ապահովելով ընդամենը 30–50% ծածկույթ։ Իրականացվել են մի շարք քայլեր՝ լիցենզիոն վճարների նվազեցում, վարչարարական ընթացակարգերի պարզեցում և տեխնիկական խթանման ծրագրեր։ Առանց ենթակառուցվածքների հավասարաչափ զարգացման՝ երկրի ներսում կունենանք տեխնոլոգիական անհավասարակշռություն։ Տնտեսությունն էլ պետք է պատրաստ լինի թվայնացմանը», – նշեց Հունանյանը։

«Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանը համագործակցության մշակույթի առումով ընդգծեց․ «Քսանհինգ տարում բավական առաջ ենք գնացել, բայց դեռ պակասում է համակարգային մոտեցումը։ Եթե նայենք տարբեր կառույցների մանդատները, կհասկանանք՝ դեռ դժվարանում ենք նույն հարթակում աշխատել։ Միությունները պետք է ոչ թե պարզապես կարծիք հայտնեն, այլ ձայն ունենան քաղաքականությունների մշակման գործընթացում»։

«Պետք է ազնիվ լինենք ինքներս մեր հանդեպ։ Դեռ տեխնոլոգիական երկիր չենք, բայց ունենք պոտենցիալ։ Առանց վստահության՝ այդ պոտենցիալը երբեք իրականություն չի դառնա։ Պետք է կարողանանք ստեղծել համախմբման և համագործակցության իրական միջավայր», – ասաց Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը։

ՀՀ ինտերնետ կառավարման համաժողով միջգերատեսչական խմբի քարտուղար Քրիստինա Հակոբյանը նույնպես առաջնային կարևորության խնդիր համարեց բազմաշահառու համագործակցությունը, որի մոդելն արդեն իսկ ձևավորված է խմբում։  Հակոբյանի կարծիքով, ավելի արդյունավետ աշխատանքի համար անհատական պատասխանատվության բարձրացման կարիք կա։

«Խումբը կարող է կարևոր դեր ստանձնել թվային քաղաքականությունների մշակման գործընթացում. այն միավորում է բոլոր շահառու կողմերի ներկայացուցիչների, ունի մասնագիտական-փորձագիտական պատշաճ մակարդակ»,- ասաց նա։

Թվային Հայաստանի հաջողությունը կախված է ոչ միայն օրենքներից և տեխնոլոգիաներից, այլև համագործակցության և պատասխանատվության մշակույթից․ սա առանցքային գործոնն է, որը կարող է ապահովել երկրի թվային ինքնիշխանությունը։

Facebook
Twitter
LinkedIn
Գլխավոր_result
Թվային ենթակառուցվածքները՝ ազգային անվտանգության և տնտեսական զարգացման առանցքում. ArmIGF2025
Գլխավոր_result
ArmIGF2025-ը՝ լրատվամիջոցների տեսանկյունից
Գլխավոր_result
Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանում թվային առաջընթացի օրինակ․ ICANN-ի ներկայացուցիչը` Երևանում
photo_2025-11-12 21.53
Հայաստանյան երկու ծրագրեր ներկայացվել են միջազգային կազմակերպության հոկտեմբերյան հաշվետվությունում
ArmIGF2025_result
Հայաստանում շարժական ինտերնետը հասանելի է բոլոր բնակավայրերում
Գլխավոր_result
Հայաստանը պետք է ունենա ինտերնետ կապի իր այլընտրանքային մալուխը
Գլխավոր ICANN_result
Ինտերնետի ապագան՝ ICANN84-ում․ Հայաստանը մասնակցում է գործընթացին
Regithon2025_result
Հայաստանյան նախաձեռնությունները՝ «Ինտերնետ հասարակության» սեպտեմբերյան հաշվետվությունում
icann84-dublin-1200x600-13-10-2025-en-large_result
Հայաստանը ներկայացված կլինի Դուբլինում կայանալիք ICANN84 համաժողովում
Գլխավոր_result
Գրադարանների թվային զարգացման ծրագիրը մեկնարկեց Սյունիքում
Subscribe for our newsletter.