Skip to main content

Ինտերնետ հասարակության Հայաստան հատված

Հայաստանում շարժական ինտերնետը հասանելի է բոլոր բնակավայրերում

Հայաստանում բոլոր բնակավայրերն այսօր ունեն շարժական 4G ինտերնետի հասանելիություն՝ առնվազն մեկ օպերատորի սպասարկմամբ։ Այս մասին խոսեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հեռահաղորդակցության վարչության պետ Արմեն Հունանյանը՝ Ինտերնետ կառավաման հայաստանյան 10-րդ համաժողովում (ArmIGF2025)։

«Առանց պետության սահմանած պարտադիր ծածկույթի պահանջների, բիզնեսը կսահմանափակվեր միայն առավել բնակեցված տարածքներով։ Պետական քաղաքականության և մրցութային մեխանիզմների շնորհիվ այսօր կապ կա անգամ այն 35 բնակավայրերում, որտեղ, ըստ պաշտոնական տվյալների, բնակիչ չկա», – նշեց Հունանյանը։ Նա ներկայացրեց մի շարք տվյալներ Հայաստանում ինտերնետ ծածկույթի մասին, մասնավորապես՝

  • 100% բնակավայրերում առնվազն մեկ օպերատոր ապահովում է շարժական ինտերնետ,
  • 93% բնակավայրերում հասանելի է երկու օպերատորի ծածկույթ,
  • 80% բնակավայրերում, որտեղ ապրում է բնակչության 80%-ը, տարեվերջին ակնկալվում է, որ կապ կտրամադրի երեք օպերատոր։

Հունանյանը շեշտեց, որ պետության դերը չի սահմանափակվում մրցակցության խթանմամբ․ այն նաև պետք է ապահովի կապի հասանելիություն այն վայրերում, որտեղ բիզնես գործոնն արդյունավետ չէ։ Այդ նպատակով կիրառվել են լիցենզիոն վճարների նվազեցում, վարչարարական ընթացակարգերի պարզեցում, տեխնիկական խթանման և այլ ծրագրեր։

«Ենթակառուցվածքը ստեղծելը մի խնդիր է, մեկ այլ՝ դրա շարունակական զարգացումն ու վերազինումը։ Թվայնացման առաջընթացը հնարավոր է միայն այն դեպքում, երբ այդ ենթակառուցվածքը լիարժեքորեն օգտագործվում է՝ թվային գործիքների և ծառայությունների զարգացման միջոցով», – ընդգծեց նա։

Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոնը, որը գործում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ենթակայությամբ, վերազինվել է և իրականացնում է եթերի մոնիթորինգ ու կապի որակի վերահսկողություն։

Facebook
Twitter
LinkedIn
photo_2026-10-01 11.09
Թվային աշխարհը բաց է բոլոր սերունդների համար՝ հոկտեմբերի 1-ը Տարեցների միջազգային օր
20260919_181732_result
ArmSIG 2026-ը՝ մասնակիցների դիտարկումներով
glxavor-1_result
ArmSIG 2026-ն Ալավերդիում համախմբեց թվային գրագիտությամբ և անվտանգությամբ հետաքրքրված անձանց
 անվտանգ_result
Ավելի անվտանգ ինտերնետ. մեկնարկել է գլոբալ ISOC-ի նոր նախաձեռնությունը
image (1)_result
SIG-երի 20 տարին․ ինտերնետի կառավարման գիտելիքից մինչև որոշումների կայացում
_result
Հայաստանի թվային ներառման ծրագիրը՝ Internet Society-ի լավագույն համայնքային նախաձեռնությունների շարքում
 Զարգարյան
Գրադարանների թվային զարգացման նախագիծը ներկայցվեց գլոբալ «Ինտերնետ հասարակության» եվրոպական տարածաշրջանի առցանց հանդիպմանը
_result
Համացանցում՝ ավելի վստահ․ ավարտվեց 60+ տարիքի անձանց թվային հմտությունների զարգացման դասընթացը
internet-peering_result
Գլոբալ ISOC. նոր «peering» մոդելները կարող են խոցելի դարձնել ինտերնետի դիմակայունությունը
ixp_result
IXP-ները՝ ինտերնետի արագության, կայունության և մատչելիության հիմքում
Subscribe for our newsletter.