Ինտերնետ հասարակության Հայաստան հատված

ISOC Armenia Chapter-ի՝ գրադարանների թվային կառավարման ծրագրով են աշխատում Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում

«Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ-ի (ISOC Armenia Chapter) ու Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի համագործակցության սկիզբը նախորդ տարի մարտին էր։ ՀԿ-ն բուհում անհատույց ներդրեց գրադարանների թվային կառավարման իր մշակած նոր ծրագիրը եւ մասնագիտական խորհրդատվությամբ աջակցեց։ Ծրագիրը բուհում գործարկվեց 2023-ի սեպտեմբերից։

«Այս ծրագրի շնորհիվ մեր գրադարանի աշխատանքը զգալիորեն բարելավվելու է՝ արագության, մատենագիտական տվյալների աամբողջացման, ինչպես նաեւ ընթերցողների հետ համացանցային մշտական կապի հնարավորություն կունենանք»,- պարզաբանեց ԵԹԿՊԻ-ի գրադարանի վարիչ Գայանե Սարգսյանը։

Նրա խոսքով՝ բուհի գրադարանի 46 հազար միավորից 8 հազարն արդեն ներբեռնվել է համակարգ եւ ամենօրյա ռեժիմով շարունակվում են այդ աշխատենքները, որոնք ավարտելու պես կկարողանան ամբողջապես անցնել գրադարանի թվային կառավարման համակարգին։

ԻՀՀՀ ՀԿ-ում մշակված գրադարանների թվային կառավարման ծրագիրը գործարկելի է անգամ թույլ հզորության, օրինակ՝ Pentium 4 համակարգիչներով։ Կիրառությունը պարզ է, արագ եւ տարբեր լեզուներով։ Ապահովում է մատենագիտական բոլոր տվյալների պատշաճ գրանցում եւ վարում։ Ներբեռնված թե՛ տեքստերի, թե՛ լուսանկարների մշակումը հնարավոր է՝ առանց այլ հավելվածների ու ծրագրերի։

Այս ծրագիրը հաջողությամբ կիրառվում է ինչպես ԵԹԿՊԻ-ի, այնպես էլ Լուռու մարզի գրադարանների թվային կառավարման եւ արդիականացման խնդիրը լուծելու համար։

Facebook
Twitter
LinkedIn
ArmeniaChapter
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ
glxavor
Գրադարանների թվային կառավարում. Սյունիքում տեխնիկապես համալրվել է 4 գրադարան
eldeducation_result
Տարեցների համար սկսվեց թվային հմտությունների զարգացման դասընթացը
Գլխավոր_result
Կրիպտոարժույթ, բլոկչեյն, թվային դրամապանակ՝ ֆինանսական ազատությո՞ւն, թե՞ նոր ռիսկեր
photo_2025-11-26 14.30
Աշխարհի բնակչության կեսից ավելին արդեն կիրառում է թվային դրամապանակ
Գլխավոր_result
Ֆինանսական նոր իրականություն են ձևավորում թվային բանկերը. YouthIGF Armenia2025
Գլխավոր_result
Թվային դրամապանակներից մինչև կրիպտո․ YouthIGF Armenia 2025
Գլխավոր_result
Թվային ենթակառուցվածքները՝ ազգային անվտանգության և տնտեսական զարգացման առանցքում. ArmIGF2025
Գլխավոր_result
ArmIGF2025-ը՝ լրատվամիջոցների տեսանկյունից
Գլխավոր_result
Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանում թվային առաջընթացի օրինակ․ ICANN-ի ներկայացուցիչը` Երևանում
Subscribe for our newsletter.