Ինտերնետ հասարակության Հայաստան հատված

ISOC Armenia Chapter-ի գրադարանների թվային կառավարման ծրագիրը՝ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում

«Ինտերնետ հասարակություն Հայաստան հատված» ՀԿ-ն եւ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտը համագործակցության սկիզբ են դրել։ ՀԿ-ն բուհում անհատույց կներդնի գրադարանների թվային կառավարման իր մշակած նոր ծրագիրը։

Ծրագրի ներդնման եւ գործարկման մանրամասներն են ճշգրտել ԻՀՀՀ ՀԿ նախագահ Իգոր Մկրտումյանը եւ ԵԹԿՊԻ ռեկտոր Լիլիթ Արզումանյանը։

«Հայաստանի մարզային գրադարանների հետ մեր կազմակերպության աշխատանքային հարուստ փորձը եւ կարիքների գնահատումը հանգեցրել են այս ծրագրային լուծմանը, որը գրադարանների կառավարման ժամանակակից պայմաններ է ապահովում՝ առանց հատուկ ծախսերի»,- պարզաբանել է ԻՀՀՀ ՀԿ նախագահ Իգոր Մկրտումյանը։ Նրա խոսքով, ուրախ են աջակցել բուհին՝ լուծելու հարուստ ու եզակի գրականությամբ հարուստ գրադարանի թվային կառավարման խնդիրը։

ISOC Armenia Chapter-ում մշակված այս ծրագիրն առանձնանում է նրանով, որ գործարկելի է անգամ թույլ հզորություն ունեցող համակարգիչներով, օրինակ, Pentium 4-ով։ Կիրառությունը պարզ է, արագ եւ տարբեր լեզուներով։ Ապահովում է մատենագիտական բոլոր տվյալների պատշաճ գրանցում եւ վարում։ Ներբեռնված թե՛ տեքստերի, թե՛ լուսանկարների մշակումը հնարավոր է՝ առանց այլ հավելվածների ու ծրագրերի։

Տեղեկանալով ծրագրի առավելություններին՝ ԵԹԿՊԻ ռեկտոր Լիլիթ Արզումանյանը նշել է. «Այս ծրագիրը կնպաստի մեր գրադարանի կառավարման արդիականացմանը։ Սա իհարկե, կարեւոր հանգամանք է, բայց պակաս կարեւոր չէ նաեւ այն, որ կարճ ժամանակում արդյունքներ կունենանք եւ առանց հավելյալ միջոցների ներգրավման»։

ISOC Armenia Chapter-ի մասնագետները արդեն իսկ սկսել են ծրագրի ներդրման աշխատանքները, նրանք նաեւ խորհրդատվությամբ կաջակցեն ծրագրի գործարկմանը։

Facebook
Twitter
LinkedIn
{8BB2E128-5C76-4006-A656-347AE6A8E7A6}_result
Հոր և դստեր «Փոքր ու մեծ զրույցները»՝ «Չտեսնված» փոդքասթի չորրորդ էպիզոդում
{4241E7DE-9BE5-478B-A9FF-1B50A11EC916}_result
Տեխնոլոգիանե՞ր, թե՞ Բրայլյան համակարգ. «Չտեսնված» փոդքասթի երրորդ էպիզոդը
visual-2_result
«Չտեսնված» փոդքասթ. փակ աչքերով խաղը՝ շոուդաունը և կույրերի բաց հնարավորությունները
Գլխավորպ_result
AI-ը չի փոխարինում, այլ մասնագիտական զարգացման նոր ուղիներ է բացում. Girls in ICT 2026
Փոդքասթ_result
«Չտեսնված» փոդքասթ․ մեդիաինտեգրման նոր հնարավորություններ՝ չտեսնողների և թույլ տեսնողների համար
for web-women-11_result
Կանայք ՏՏ ոլորտում․ Հայաստանը գերազանցում է համաշխարհային միջինը
Igor Mkrtumyan 87_result
Իգոր Մկրտումյանի 87-րդ տարեդարձն է
IMG_8691_result
Արհեստական բանականությունը բժշկության մեջ․ հնարավորություններ, սահմանափակումներ և պատասխանատվություն
glxavor_photo_2026-03-13 12.52
Ինտերնետ կառավարման և DNS համակարգի զարգացման խնդիրները՝ ICANN85-ի օրակարգում
2026-03-06 18.03
WSIS+20-ը վերահաստատել է՝ ինտերնետի կառավարումը պետք է հիմնված լինի բազմաշահառու մոդելի վրա
Subscribe for our newsletter.