Ինտերնետ հասարակության Հայաստան հատված

Smart լուծումներ՝ Երեւանի բուսաբանական այգու համար

«Smart Botanic՝ հաքաթոն՝ խելացի լուծումներ Երեւանի բուսաբանական այգում» միջոցառման շրջանակում Հայաստանի տարբեր մարզերի եւ մայրաքաղաքի դպրոցականներից ձեւավորված 9 թիմերը կմշակեն ու կներկայացնեն այգու կառավարման SMART լուծումներ։

Հաքաթոնի առաջին փուլը մեկնարկել է այսօր՝ նոյեմբերի 7-ին։ Մասնակիցներին տեղում ներկայացվել են այգու տարածքի պահպանության, ոռոգման, խնամքի, ջերմոցների սպասարկման եւ այլ հիմնախնդիրներ։ Տնօրեն Արսեն Գասպարյանի խոսքով՝ խելացի լուծումների կարիք կա այգու կառավարման եւ զարգացման համարյա բոլոր գործընթացներում։

Միջոցառման երկրորդ փուլում, որը տեղի կունենա նոյեմբերի 18-ին, Երեւանի թիմը մտադիր է մշակել ջերմազգայուն դրոն, որը մշտադիտարկման հնարավորություն կտա եւ կարող է կիրառվել կրակի օջախները, տարատեսակ այլ վտանգները շուտ հայտնաբերելու եւ կանխարգելելու համար։

Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր եւ Լուսակունք գյուղերի դպրոցականների թիմերը կմշակեն smart ջերմոցի մոդել, որն ավտոմատացված կերպով կորոշի հողի խոնավությունը, օդի ջերմությունը եւ ոռոգման ու ջեռուցման ինքնակառավարվող համակարգերով կհամապատասխանեցնի տվյալ բուսատեսակի համար սահմանված նորմատիվին։

«Այսպիսի նախաձեռնությունները խրախուսելի են եւ անհրաժեշտ։ Զարգանալու դեպքում՝ կարող են հետաքրքիր լինել նաեւ Հայաստանից դուրս»,- ողջունելով հաքաթոնի մասնակիցներին՝ ասել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը եւ հորդորել լավագույն նախագծերի իրականցման համար դիմել նաեւ ԲՏԱ նախարարության դրամաշնորհային ծրագրերին։

«Ինտերնետ հասարակություն Հայաստան հատված» ՀԿ խորհրդի նախագահ Վեսմիրա Հարությունյանը նշել է. «Այս նախաձեռնությամբ նպատակ ունենք խթանելու ՏՏ հանդեպ դեռահասների հետաքրքրությունը։ Կարեւորում ենք նրանց smart գաղափարների իրականացման միջավայրի ստեղծումը։ Տվյալ դեպքում արդյունքը կարող է լինել մայրաքաղաքի անհրաժեշտ ենթակառուցվածքի՝ Երեւանի բուսաբանական այգու զարգացումը»։

Հաքաթոնը կազմակերպել են «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» եւ «Smart City համայնքների զարգացման նորարական կենտրոն» ՀԿ-ները, Իրերի համացանցի հատուկ հետաքրքրության խումբը (Internet Society IOT SIG) եւ Երեւանի բուսաբանական այգին։

«Մտնելով այս ոլորտ՝ ինքներդ ձեզ հնարավորություն եք տալիս մասնակցելու Հայաստանի եւ համաշխարհային տնտեսության զարգացմանը։ Պահպանեք ու զարգացրեք ձեր ոգեւորությունը, որպեսզի մաս դառնաք ինտերնետ հանրության եւ իրականցնեք ձեր գաղափարները»,-դիմելով մասնակիցներին՝ ասել է Իրերի համացանցի հատուկ հետաքրքրության խմբի ղեկավար Վահան Հովսեփյանը։

Հաքաթոնի արդյունքները կներկայացվեն եւ կամփոփվեն նոյեմբերի 21-ին կայանալիք փակման հանդիսավոր արարողությանը։ Կընտրվեն լավագույնները եւ հաղթողներին կշնորհվեն դրամական պարգեւներ։

Կազմակերպիչները կօգնեն նաեւ մշակված լուծումները կյանքի կոչելու գործում։

Facebook
Twitter
LinkedIn
Գլխավոր_result
Թվային ենթակառուցվածքները՝ ազգային անվտանգության և տնտեսական զարգացման առանցքում. ArmIGF2025
Գլխավոր_result
ArmIGF2025-ը՝ լրատվամիջոցների տեսանկյունից
Գլխավոր_result
Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանում թվային առաջընթացի օրինակ․ ICANN-ի ներկայացուցիչը` Երևանում
photo_2025-11-12 21.53
Հայաստանյան երկու ծրագրեր ներկայացվել են միջազգային կազմակերպության հոկտեմբերյան հաշվետվությունում
ArmIGF2025_result
Հայաստանում շարժական ինտերնետը հասանելի է բոլոր բնակավայրերում
Գլխավոր_result
ArmIGF 2025․ թվային Հայաստան՝ ինքնիշխանություն և համակարգային պատասխանատվություն
Գլխավոր_result
Հայաստանը պետք է ունենա ինտերնետ կապի իր այլընտրանքային մալուխը
Գլխավոր ICANN_result
Ինտերնետի ապագան՝ ICANN84-ում․ Հայաստանը մասնակցում է գործընթացին
Regithon2025_result
Հայաստանյան նախաձեռնությունները՝ «Ինտերնետ հասարակության» սեպտեմբերյան հաշվետվությունում
icann84-dublin-1200x600-13-10-2025-en-large_result
Հայաստանը ներկայացված կլինի Դուբլինում կայանալիք ICANN84 համաժողովում
Subscribe for our newsletter.