Ինտերնետ հասարակության Հայաստան հատված

Youth ArmIGF24. երիտասարդները ծանոթացել են ինտերնետ ինովացիաներին կրթության ոլորտում

Ազգային .am դոմենի եւ այն կառավարող «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի 30-րդ տարեդարձի առիթով, երկար տարիների ընդմիջումից հետո, այս տարի կազմակերպվել էր նաեւ «Ինտերնետ կառավարման երիտասարդական համաժողովը»՝ Youth ArmIGF2024-ը։ «Ինտերնետ հանրություն» եւ «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ-ների նախաձեռնությամբ հրավիրված համաժողովին մասնակցում էր ավելի քան 80 երիտասարդ, հիմնականում ուսանողներ՝ տարբեր բուհերից։

«Թվային իրականությունում նորարարկան մոտեցումներով կրթության կազմակերպման հնարավորությունները մշտապես եղել եւ մնում են մեր ուշադրության կենտրոնում։ Մեր կազմակերպության հիմնումից ի վեր համացանցը դիտարկել ենք որպես անսահմանափակ կրթական ռեսուրս, որն այսօր արդեն երիտասարդութան համար դարձել է անփոխարինելի միջավայր։ Այս համատեքստում Youth ArmIGF-ը վերականգնելը եւ նման ձեւաչափով խնդիրների ներկայակումը, կարծում ենք, չափազանց կարեւոր է»,- նշեց ԻՀ ՀԿ խորհրդի փոխնախագահ Քրիստինա Հակոբյանը՝ ողջունելով համաժողովի մասնակիցներին։

«Ինտերնետ ինովացիաները կրթության ոլորտում» խորագգրի ներքո հրավիրված համաժողովում ներկայացվեցին, թե ի՞նչու եւ ինչպե՞ս կարելի է կիրառել արհետական բանականության եւ վիրտուալ իրականության  տեխնոլոգիաները ուսուցման գործընթացում։

CivilNet-ի լրագրող, փաստերի ստուգման մասնագետ Հայկ Հովհաննիսյանը  ներկայացրեց արհեստական բանականության՝ AI գործիքները, վիրտուալ իրականության VR տեխնոլոգիաների հնարավորությունները՝ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի ուսումնական ծրագրերի ղեկավար Նարինե Սաֆարյանը,  իսկ համալրված իրականության՝ AR-ի կրթական գործընթացում կիրառելու տարբերակները՝  ARLOOPA-ի նախագծերի ղեկավար Արուսյակ Դադիյանը։

Youth ArmIGF2024-ի մասնակիցները գործնականում կիրառեցին ու գնահատեցին նոր տեխնոլոգիաները՝ որպես նոր գիտելիքը  հեշտ, արագ, արդյունավետ յուրացնելու միջոց, տեղի ունեցավ նաեւ կարծիքների փոխանացում, քննարկում։

Facebook
Twitter
LinkedIn
Գլխավոր_result
Թվային ենթակառուցվածքները՝ ազգային անվտանգության և տնտեսական զարգացման առանցքում. ArmIGF2025
Գլխավոր_result
ArmIGF2025-ը՝ լրատվամիջոցների տեսանկյունից
Գլխավոր_result
Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանում թվային առաջընթացի օրինակ․ ICANN-ի ներկայացուցիչը` Երևանում
photo_2025-11-12 21.53
Հայաստանյան երկու ծրագրեր ներկայացվել են միջազգային կազմակերպության հոկտեմբերյան հաշվետվությունում
ArmIGF2025_result
Հայաստանում շարժական ինտերնետը հասանելի է բոլոր բնակավայրերում
Գլխավոր_result
ArmIGF 2025․ թվային Հայաստան՝ ինքնիշխանություն և համակարգային պատասխանատվություն
Գլխավոր_result
Հայաստանը պետք է ունենա ինտերնետ կապի իր այլընտրանքային մալուխը
Գլխավոր ICANN_result
Ինտերնետի ապագան՝ ICANN84-ում․ Հայաստանը մասնակցում է գործընթացին
Regithon2025_result
Հայաստանյան նախաձեռնությունները՝ «Ինտերնետ հասարակության» սեպտեմբերյան հաշվետվությունում
icann84-dublin-1200x600-13-10-2025-en-large_result
Հայաստանը ներկայացված կլինի Դուբլինում կայանալիք ICANN84 համաժողովում
Subscribe for our newsletter.