Ինտերնետ հասարակության Հայաստան հատված

Հայաստանը ներկայացված կլինի Դուբլինում կայանալիք ICANN84 համաժողովում

Դոմենային անունների և IP հասցեների գրանցման ինտերնետ կորպորացիայի (ICANN) տարեկան ընդհանուր ժողովը (AGM) հոկտեմբերի 25-ից 30-ը Դուբլինում կմիավորի կառավարությունների, քաղաքացիական հասարակության, բիզնեսի և տեխնիկական համայնքի հազարավոր ներկայացուցիչների՝ ամբողջ աշխարհից։

Հայաստանից համաժողովին կմասնակցեն «Ինտերնետ հանրություն» և «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ-ները։

ICANN84 համաժողովը կանցկացվի ինտերնետի ապագայի համար վճռորոշ պահի՝ նախորդելով Տեղեկատվական հասարակության համաշխարհային գագաթնաժողովին (WSIS+20), որի ընթացքում նախատեսվում է վերանայել համաշխարհային թվային համագործակցության 20-ամյա փորձը։

Քննարկվելիք թեմաները կարող են ուղղակի ազդեցություն ունենալ գլոբալ կառավարման, կայուն զարգացման և տեխնոլոգիական անկախության վրա։ Այս համատեքստում ավելի մեծ դեր է ստանում բազմակողմ համագործակցության մոդելը, որը հնարավորություն է տալիս ինտերնետը պահպանել որպես անվտանգ, հասանելի և բոլորի համար բաց տարածք։

Համաժողովի առանցքային նպատակներից է New gTLD ծրագրի մասնակցի ուղեցույցի հաստատումը, ինչը ճանապարհ կհարթի նոր տիրույթների հայտերի ընդունման մեկնարկի համար՝ նախատեսված 2026 թվականի ապրիլին։

«ICANN84-ը հնարավորություն է ոչ միայն բարձրացնելու տեղական խնդիրները միջազգային օրակարգում, այլև հասկանալու՝ ինչպես կարող ենք քայլել համաշխարհային տեխնոլոգիական զարգացումներին համընթաց», — նշեց «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի փոխնախագահ Քրիստինա Հակոբյանը։

Facebook
Twitter
LinkedIn
Գլխավոր ICANN_result
Ինտերնետի ապագան՝ ICANN84-ում․ Հայաստանը մասնակցում է գործընթացին
Regithon2025_result
Հայաստանյան նախաձեռնությունները՝ «Ինտերնետ հասարակության» սեպտեմբերյան հաշվետվությունում
Գլխավոր_result
Գրադարանների թվային զարգացման ծրագիրը մեկնարկեց Սյունիքում
ArmSIG2025_result
ArmSIG2025-ը Սյունիքում էր «Թվային անվտանգություն՝ վաղ տարիքից» թեմայով
Գլխավոր_result
Սիմետրիկից մինչև End-to-End․ Երևանում ներկայացվեցին ծածկագրման մեխանիզմները
Գլխավոր_result
Թվային անվտանգության բանալին․ Երևանում նշվեց Ծածկագրման համաշխարհային օրը
Գլխավոր_result
Հայաստան–Լիբանան համագործակցություն. քննարկվեցին թվային ներառման և կրթական նախաձեռնությունները
Գլխավոր_lib
Թվային կառավարման համակարգ է ներդրվում մարզերի գրադարաններում. հաջորդը Սյունիքն է
1000026630_result_result
Հայաստանը շարունակում է ամրապնդել դիրքերը ինտերնետի զարգացման գործում
Գլխավոր_result
.am տիրույթն ապահով պահելու համար անհրաժեշտ են որոշակի մեխանիզմներ
Subscribe for our newsletter.