Ինտերնետ հասարակության Հայաստան հատված

Հայաստանում շարժական ինտերնետը հասանելի է բոլոր բնակավայրերում

Հայաստանում բոլոր բնակավայրերն այսօր ունեն շարժական 4G ինտերնետի հասանելիություն՝ առնվազն մեկ օպերատորի սպասարկմամբ։ Այս մասին խոսեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հեռահաղորդակցության վարչության պետ Արմեն Հունանյանը՝ Ինտերնետ կառավաման հայաստանյան 10-րդ համաժողովում (ArmIGF2025

«Առանց պետության սահմանած պարտադիր ծածկույթի պահանջների, բիզնեսը կսահմանափակվեր միայն առավել բնակեցված տարածքներով։ Պետական քաղաքականության և մրցութային մեխանիզմների շնորհիվ այսօր կապ կա անգամ այն 35 բնակավայրերում, որտեղ, ըստ պաշտոնական տվյալների, բնակիչ չկա», – նշեց Հունանյանը։ Նա ներկայացրեց մի շարք տվյալներ Հայաստանում ինտերնետ ծածկույթի մասին, մասնավորապես՝

  • 100% բնակավայրերում առնվազն մեկ օպերատոր ապահովում է շարժական ինտերնետ,
  • 93% բնակավայրերում հասանելի է երկու օպերատորի ծածկույթ,
  • 80% բնակավայրերում, որտեղ ապրում է բնակչության 80%-ը, տարեվերջին ակնկալվում է, որ կապ կտրամադրի երեք օպերատոր։

Հունանյանը շեշտեց, որ պետության դերը չի սահմանափակվում մրցակցության խթանմամբ․ այն նաև պետք է ապահովի կապի հասանելիություն այն վայրերում, որտեղ բիզնես գործոնն արդյունավետ չէ։ Այդ նպատակով կիրառվել են լիցենզիոն վճարների նվազեցում, վարչարարական ընթացակարգերի պարզեցում, տեխնիկական խթանման և այլ ծրագրեր։

«Ենթակառուցվածքը ստեղծելը մի խնդիր է, մեկ այլ՝ դրա շարունակական զարգացումն ու վերազինումը։ Թվայնացման առաջընթացը հնարավոր է միայն այն դեպքում, երբ այդ ենթակառուցվածքը լիարժեքորեն օգտագործվում է՝ թվային գործիքների և ծառայությունների զարգացման միջոցով», – ընդգծեց նա։

Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոնը, որը գործում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ենթակայությամբ, վերազինվել է և իրականացնում է եթերի մոնիթորինգ ու կապի որակի վերահսկողություն։

Facebook
Twitter
LinkedIn
ArmeniaChapter
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ
glxavor
Գրադարանների թվային կառավարում. Սյունիքում տեխնիկապես համալրվել է 4 գրադարան
eldeducation_result
Տարեցների համար սկսվեց թվային հմտությունների զարգացման դասընթացը
Գլխավոր_result
Կրիպտոարժույթ, բլոկչեյն, թվային դրամապանակ՝ ֆինանսական ազատությո՞ւն, թե՞ նոր ռիսկեր
photo_2025-11-26 14.30
Աշխարհի բնակչության կեսից ավելին արդեն կիրառում է թվային դրամապանակ
Գլխավոր_result
Ֆինանսական նոր իրականություն են ձևավորում թվային բանկերը. YouthIGF Armenia2025
Գլխավոր_result
Թվային դրամապանակներից մինչև կրիպտո․ YouthIGF Armenia 2025
Գլխավոր_result
Թվային ենթակառուցվածքները՝ ազգային անվտանգության և տնտեսական զարգացման առանցքում. ArmIGF2025
Գլխավոր_result
ArmIGF2025-ը՝ լրատվամիջոցների տեսանկյունից
Գլխավոր_result
Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանում թվային առաջընթացի օրինակ․ ICANN-ի ներկայացուցիչը` Երևանում
Subscribe for our newsletter.