Ինտերնետ հասարակության Հայաստան հատված

Տարեցների կրթական նոր ծրագիր․ ինտերնետն ու սոցիալական ցանցերը՝ առանց վախի

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ մինչև 2030-ն աշխարհում յուրաքանչյուր վեցերորդ մարդը կլինի 60 և ավելի տարեկան։ Հայաստանում, ըստ ՄԱԿ-ի կանխատեսումների, նույն տարիքային խումբը մինչև 2050-ը կկազմի բնակչության 31.5%-ը։

Այս համապատկերում առավել կարևոր է դառնում բոլոր տարիքային խմբերի, հատկապես տարեցների մասնագիտական ներուժի օգտագործումը, ինչը պահանջում է ՏՏ արդիական տեխնոլոգիաներից ինքնուրույն և անվտանգ օգտվելու կարողություն։

Այդ խնդիրների լուծմանը միտված «Տարեցների կիբեռանվտանգության և տեխնոլոգիական հմտությունների բարելավում» կրթական ծրագիրը նախատեսված է 60 և ավելի տարեկան 25 անձանց համար։

Ծրագիրը, որի երկրորդ փուլը մեկնարկել է ապրիլի 15-ին, ֆինանսավորում է «Ինտերնետ հանրություն հիմնադրամը» (Internet Society Foundation, ISF)։ Այն իրականացվում է «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ-ի կողմից՝ համագործակցելով «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի», «Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնի» և «Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիայի» հետ։

«Երկրի զարգացման ու անվտանգության համար առանձնապես կարևոր է յուրաքանչյուրի մասնագիտական ներուժի իրացումը և ժամանակակից կրթական ու տեխնոլոգիական պահանջներին համապատասխանելը։ Մեր կազմակերպությունը փորձում է այդ խնդիրը լուծել տարբեր ծրագրերով, որոնցից մեկն էլ լայն համագործակցությամբ իրականացվող այս ծրագիրն է»,– ողջունելով երկրորդ փուլի մասնակիցներին՝ նշել է «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ խորհրդի նախագահ Վեսմիրա Հարությունյանը։

Ծրագրի մասնակիցները ընդգծել են նման ուսումնառության կարևորությունը և հույս հայտնել, որ դասընթացի տեսական և գործնական փուլերի ավարտին կկարողանան անվտանգ, առանց ավելորդ վախերի, վստահորեն և արագ օգտվել համացանցից, սոցիալական ցանցերից և հեշտությամբ լուծել ոչ միայն կենցաղային խնդիրներ, այլև ձեռք բերել նոր մասնագիտություն սովորելու հնարավորություն։

Facebook
Twitter
LinkedIn
Գլխավոր_result
Թվային ենթակառուցվածքները՝ ազգային անվտանգության և տնտեսական զարգացման առանցքում. ArmIGF2025
Գլխավոր_result
ArmIGF2025-ը՝ լրատվամիջոցների տեսանկյունից
Գլխավոր_result
Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանում թվային առաջընթացի օրինակ․ ICANN-ի ներկայացուցիչը` Երևանում
photo_2025-11-12 21.53
Հայաստանյան երկու ծրագրեր ներկայացվել են միջազգային կազմակերպության հոկտեմբերյան հաշվետվությունում
ArmIGF2025_result
Հայաստանում շարժական ինտերնետը հասանելի է բոլոր բնակավայրերում
Գլխավոր_result
ArmIGF 2025․ թվային Հայաստան՝ ինքնիշխանություն և համակարգային պատասխանատվություն
Գլխավոր_result
Հայաստանը պետք է ունենա ինտերնետ կապի իր այլընտրանքային մալուխը
Գլխավոր ICANN_result
Ինտերնետի ապագան՝ ICANN84-ում․ Հայաստանը մասնակցում է գործընթացին
Regithon2025_result
Հայաստանյան նախաձեռնությունները՝ «Ինտերնետ հասարակության» սեպտեմբերյան հաշվետվությունում
icann84-dublin-1200x600-13-10-2025-en-large_result
Հայաստանը ներկայացված կլինի Դուբլինում կայանալիք ICANN84 համաժողովում
Subscribe for our newsletter.