ԱՐՄԻՔՍ հիմնադրամ՝ ինտերնետ հոսքի փոխանակման հանգույցը

Հայաստանն ինտերնետ հոսքի (թրաֆիքի) փոխանակման հանգույց ունեցող երկրների շարքն անցավ 2010-ի ապրիլի 2-ին՝ «Արմիքս» հայկական ինտերնետ հոսքի փոխանակման հիմնադրամի ստեղծմամբ։

«Արմիքսը» գործարկվեց 2011-ին՝ ունենալով անհրաժեշտ սարքավորումներով հագեցած օպերացիոն կենտրոն եւ ամբողջ ծավալով ծառայություններ մատուցելու հնարավրություն։ Այն ապահովում է ՀՀ հեռահաղորդակցության ցանցերի միջեւ փոխկապակցումը, հեռահաղորդակցության ծառայությունների անվտանգությունն ու բարձրացնում՝ որակը։ Նպատակը նաեւ ծառայությունների գինը նվազեցնելն է:

Հիմնադրամը տարբեր ժամանակներում փոխկապակցել է Հայաստանում գործող բոլոր խոշոր հեռահաղորդակցության օպերատորներին։ «Արմիքս»-ի հիմնադիրներն են «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ն եւ «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը»: