Դսեղի գրադարանը նույնպես կունենա տեխնոլոգիական նոր հնարավորություններ

«Ինտերնետ հանրություն Հայաստան հատված» ՀԿ-ի ներկայացուցիչները, կազմակերպության նախագահ Իգոր Մկրտումայնի գլխավորությամբ՝ այցելել են Դսեղի մշակույթի կենտրոն, ծանոթացել այնտեղ գտնվող գրադարանի պայմաններին ու հնարավորություններին։

Դսեղի վարչական ղեկավար Գառնիկ Հովսեփյանի եւ գրադարանի ներկայացուցիչների հետ հանդիպմանը որոշվել է գրադարանը ներառել ԻՀՀՀ ՀԿ-ի «Հայաստանի Լոռու մարզում համայնքային կենտրոնների ստեղծում՝ հիմնված թվայնացված գրադարանների վրա…» ծրագրում։ Դսեղի վարչական ղեկավարը խոստացել է ամենայնս աջակցել ծրագրի իրականացմանը։

Վերոնշյալ ծրագրի շրջանակում կազմակերպությունը Լոռու մարզի 10 համայնքի 14 գրադարաններին տրամադրել է թվային կառավարման ծրագրով համալրված համակարգիչներ, WiFi երթուղիչներ, լայնաշերտ ինտերնետ կապ։

Նպատակը մարզի գրադարանները կրթամշակութային ինտերնետ կենտրոնների վերածելն է եւ համայնքներում ընթերցանության խթանմանն ու ընդհանուր զարգացմանը նպաստելը։