Ինտերնետ գրագիտություն, մեդիա և բիզնես հմտությունների դասընթացներ խոցելի խմբերի համար

ԻՀՀՀ հասարակական կազմակերպությունը ակտիվորեն ներգրավված լինելով տնտեսական և սոցիալական դժվարություններ ունեցող մարդկանց օգնելու գործընթացում՝ այս անգամ կազմակերպում է “Digital Media and Business Skills for Vulnerable Groups” ծրագիրը:

Այն նախատեսում է համակարգչային և ինտերնետ գիտելիքների, սոցիալական մեդիա մարկետինգի և բիզնես պլանավորման ու իրագործման հիմնարար դասընթացներ:

Ծրագիրը ներգրավելու է խոցելի խմբերին՝ օժանդակելով նրանց ձեռք բերել նոր հմտություններ և ունենալ նոր հնարավորություններ տեխնոլոգիական կյանքի զարգացումներին զուգահեռ քայլելու համար: Ծրագիրը համախմբում է հաշմանդամություն ունեցող անձանց, պաշտոնաթող մարզիկներին, թոշակառու ինժեներների ու տեխնիկների, ինչպես նաև թերի ուսում ունեցող երիտասարդների՝ ծրագրին թարմ ուժ և եռանդ ավելացնելու համար:

Վերոնշյալ համակարգչային, ինտերնետ գրագիտության և սոցիալական մեդիայի դասընթացներից հետո ուսանողները կանցնեն բիզնես դասընթացներին, որոնք կանցկացվեն Business Support Center-ի մասնագետների կողմից:

Դասընթացների ավարտից հետո մասնակիցները կկազմեն խմբեր բիզնես գաղափարկների շուրջ, BSC մասնագետների աջակցությամբ կիրագործեն իրենց գաղափարները, իսկ ծրագրի SMM մասնագետների օգնությամբ կստեղծեն իրենց բիզնեսի առցանց հարթակները և մարկետինգային ռազմավարությունը: