Skip to main content

Ինտերնետ հասարակության Հայաստան հատված

ArmIGF 2026․ եկե՛ք խոսենք Հայաստանի թվային ապագայի մասին

«AI նորարարությունից մինչև պատասխանատու կառավարում» համաժողով

Հետաքրքրվա՞ծ եք արհեստական բանականությամբ, թվային նորարարությամբ, ինտերնետի անվտանգությամբ կամ Հայաստանի տեխնոլոգիական ապագայով։ Այս համաժողովը ձեզ համար է։

Ինչպե՞ս է զարգանալու արհեստական բանականությունը Հայաստանում։ Ի՞նչ նոր հնարավորություններ են ստեղծում տեխնոլոգիաները և ինչպե՞ս ապահովել դրանց պատասխանատու կիրառումը։

Այս ու բազմաթիվ այլ հարցեր կքննարկենք Ինտերնետ կառավարման հայաստանյան 11-րդ համաժողովում՝ ArmIGF 2026-ում, որն այս տարի կրում է «AI նորարարությունից մինչև պատասխանատու կառավարում» խորագիրը։

Հանդիպում ենք Երևանում, նոյեմբերի 6-ին։

Կարող եք համաժողովին միանալ նաև առցանց, քանի որ այն անցկացվելու է հիբրիդային ձևաչափով։

ArmIGF-ը հարթակ է, որտեղ մեկտեղվում են տարբեր ոլորտների ներկայացուցիչներ՝ պետական կառույցներից, մասնավոր հատվածից, քաղաքացիական հասարակությունից, տեխնիկական և ակադեմիական համայնքներից, ինչպես նաև երիտասարդներ ու ինտերնետի կառավարմամբ հետաքրքրված անհատներ։

Այստեղ յուրաքանչյուր տեսակետ կարևոր է։ Համաժողովը հնարավորություն է տալիս ոչ միայն լսելու, այլև մասնակցելու քննարկումներին, կիսվելու գաղափարներով և նոր համագործակցություններ ձևավորելու։

Մասնակցությունը անվճար է և բաց բոլոր հետաքրքրված անհատների ու շահառու խմբերի համար։

Մասնակցելու համար գրանցվելը պարտադիր է։

Գրանցվե՛ք և դարձե՛ք ArmIGF 2026-ի մասնակիցը։

Գրանցումը բաց է մինչեւ հոկտեմբերի 31-ը։

Facebook
Twitter
LinkedIn
2026-08-28 16.30
Ինտերնետի կառավարման առցանց դասընթաց. միջազգային ներգրավվածության նոր հնարավորություն
BANNER _result
Ինտերնետ կառավարման դպրոցը՝ ArmSIG 2026-ը՝ Ալավերդիում. գրանցումը բաց է
-ֆոտո_result-1
Մեկնարկում է «Թվային հմտությունների զարգացում խոցելի խմբերի համար» դասընթացը՝ 60+ տարիքի անձանց համար
POST UADAY 2026_result
Կառուցելով իրական բազմալեզու ինտերնետ. մեկնարկել է UADay2026-ին մասնակցության գրանցումը
2026-03-06 02.12
RIPE NCC-ի անվճար դասընթացները՝ ցանցային մասնագետների համար
800x800 IGF YOUTH 2025_result_result
Youth IGF 2025․ Թվային ֆինանսներ. ռիսկեր և հնարավորություններ
wiki (1)_result
Մեկնարկում է «Աշխարհը կետից հետո» վիքինախագիծը
glxavor_result
ArmIGF2025. Լոկալ մարտահրավերներ՝ գլոբալ լուծումներ. համաժողովի մասնակցության գրանցումը մեկնարկել է
Digital Transformation of Libraries_result
Գրադարանների թվային զարգացման ծրագիրը կմեկնարկի Սյունիքի մարզում
am ArmSIG_result
Թվային անվտանգություն՝ վաղ տարիքից. ArmSIG2025-ը՝ Գորիսում
Subscribe for our newsletter.