լրացնել դիմումը` (DOC , PDF) և ներկայացնել կազմակեպության կանոնադրությամբ սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը՝ info@isocchapter.am հասցեով:
Անդամագրվելու դիմումը դիտարկում է կազմակերպության նախագահը։ Արդյունքի մասին հայտատուն պատշաճ կերպով տեղեկացվում է։
Որքա՞ն է կազմում անդամավճարը
Տարեկան անդամավճարը վճարվում է.
առաջին տարում՝ անդամագրվելու մասին տեղեկությանը հաջորդած 10 աշխատանքային օրվա ընթացքում,
հաջորդող տարիներին՝ մինչև տվյալ տարվա մարտի 31-ը։
Տարեկան անդամավճարը կազմում է 1000 (մեկ հազար) ՀՀ դրամ։
*Սույն ենթակետի իմաստով տնտեսական շահ է համարվում Հայաստանի Հանրապետությունում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելը և/կամ Հայաստանի Հանրապետությունում սեփականության իրավունքով անշարժ գույք ունենալը և/կամ հիմնական աշխատանքի վայրը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու պայմանով՝ Հայաստանի Հանրապետությունում մասնագիտական (աշխատանքային) գործունեություն իրականացնելը և/կամ Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում առկա ուսուցում (կրթություն) ստանալը։