«AI նորարարությունից մինչև պատասխանատու կառավարում» համաժողով
Հետաքրքրվա՞ծ եք արհեստական բանականությամբ, թվային նորարարությամբ, ինտերնետի անվտանգությամբ կամ Հայաստանի տեխնոլոգիական ապագայով։ Այս համաժողովը ձեզ համար է։
Ինչպե՞ս է զարգանալու արհեստական բանականությունը Հայաստանում։ Ի՞նչ նոր հնարավորություններ են ստեղծում տեխնոլոգիաները և ինչպե՞ս ապահովել դրանց պատասխանատու կիրառումը։
Այս ու բազմաթիվ այլ հարցեր կքննարկենք Ինտերնետ կառավարման հայաստանյան 11-րդ համաժողովում՝ ArmIGF 2026-ում, որն այս տարի կրում է «AI նորարարությունից մինչև պատասխանատու կառավարում» խորագիրը։
Հանդիպում ենք Երևանում, նոյեմբերի 6-ին։
Կարող եք համաժողովին միանալ նաև առցանց, քանի որ այն անցկացվելու է հիբրիդային ձևաչափով։
ArmIGF-ը հարթակ է, որտեղ մեկտեղվում են տարբեր ոլորտների ներկայացուցիչներ՝ պետական կառույցներից, մասնավոր հատվածից, քաղաքացիական հասարակությունից, տեխնիկական և ակադեմիական համայնքներից, ինչպես նաև երիտասարդներ ու ինտերնետի կառավարմամբ հետաքրքրված անհատներ։
Այստեղ յուրաքանչյուր տեսակետ կարևոր է։ Համաժողովը հնարավորություն է տալիս ոչ միայն լսելու, այլև մասնակցելու քննարկումներին, կիսվելու գաղափարներով և նոր համագործակցություններ ձևավորելու։
Մասնակցությունը անվճար է և բաց բոլոր հետաքրքրված անհատների ու շահառու խմբերի համար։
Մասնակցելու համար գրանցվելը պարտադիր է։
Գրանցվե՛ք և դարձե՛ք ArmIGF 2026-ի մասնակիցը։
Գրանցումը բաց է մինչեւ հոկտեմբերի 31-ը։