Ինտերնետ կառավարման արդի թեմաների, մարտահրավերների, նորարարությունների և գլոբալ թրենդների քննարկման գործընթացում երիտասարդներին ներգրավելու նպատակով «Ինտերնետ հանրություն» և «Ինտերնետ հասարակություն Հայաստան հատված» ՀԿ-ները այս տարի ևս նախաձեռնում են YouthIGF Armenia համաժողովը։
Ինտերնետ կառավարման հայաստանյան երիտասարդական համաժողովում ոլորտի փորձագետները կանդրադառնան հետևյալ թեմաներին՝
- Քո ֆինանսները՝ քո հեռախոսում․ թվային բանկեր և դրամապանակներ,
- Թվային արժույթներ. Կրիպտո՝ նոր փողի նոր աշխարհը,
- Կիբեռանվտանգություն թվային ֆինանսներում․ պաշտպանվելով նոր սպառնալիքներից,
YouthIGF Armenia 2025-ը՝ Ինտերնետ կառավարման հայաստանյան երիտասարդական համաժողովը, տեղի կունենա նոյեմբերի 20-ին՝ «Թվային ֆինանսներ. ռիսկեր և հնարավորություններ» խորագրի ներքո։
Մասնակցությունն անվճար է, գրանցումը՝ պարտադիր։
Շտապե՛ք գրանցվել, տեղերը սահմանափակ են։
Գրանցվել կարող եք այս հղումով՝ մինչև նոյեմբերի 18-ը ներառյալ։
Անցկացման վայրի և ժամի մասին տեղեկությունը կտրվի հավելյալ։
Համաժողովի մասնակիցներին կտրամադրվեն մասնակցության հավաստագրեր։