Ինտերնետ հասարակության Հայաստան հատված

«Աղջիկները ՏՀՏ-ում. հասանելիություն եւ անվտանգություն» համաժողովը՝ ապրիլի 28-ին

«Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» եւ «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ները, միանալով Girls in ICT-2022 միջազգային արշավին, հրավիրում են «Աղջիկները ՏՀՏ-ում. հասանելիություն եւ անվտանգություն» համաժողովը։

Նպատակը տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտում կանանց ներգրավվածությանն անդրադառնալը եւ դրա խթանումն է։

Տարբեր ոլորտների փորձառու եւ առաջատար մասնագետները համաժողովի մասնակիցներին կներկայացնեն թվային աշխարհի վտանգներն ու դրանցից խուսափելու լավագույն գոծիքները, ինչպես նաեւ կանանց եւ աղջիկների՝ STEM կրթության եւ STEM ոլորտում աշխատելու հնարավորություններն ու հեռանկարները։

Բանախոսներն են՝

Լիաննա Գալստյան – «Girls in ICT համաշխարհային շարժումը եւ Հայաստանում ու աշխարհում ՏՀՏ ոլորտում կանանց ներգավվածության ընդհանուր պատկերը»

Լյուսի Քոչարյան — «Առցանց տիրույթում հաճախ հանդիպող վտանգները եւ դրանցից խուսափելու միջոցները»

Կարեն Գասպարյան — «Թվային անվտանգություն կամ ինչպես ապահով լինել ինտերնետում»

Գայանե Մարկոսյան — «STEM եւ «Սինոփսիսի» կրթական ծրագրերը»

Քրիստինա Հակոբյան — «ArmSIG՝ Ինտերնետ կառավարման հայկական դպրոց»

Աղջիկները ՏՀՏ-ում. հասանելիություն եւ անվտանգություն» համաժողովը տեղի կունենա ապրիլի 28-ին, ժամը 15։00-ին, «Փարիզ» հյուրանոցում (հասցե՝ Ամիրյան 4/6)՝ առկա եւ առցանց ձեւաչափերով։

Մասնակցությունն անվճար է, գրանցումը՝ պարտադիր։

Facebook
Twitter
LinkedIn
2_result
Կրթական բացառիկ հնարավորություն երիտասարդերի համար Ինտերնետի կառավարում, մարդու իրավունքներ և քաղաքականություն
for web-regithon 2025_result
ՏՏ համաժողով՝ «Ռեգիտոն. հզորացնելով .am տիրույթը»
for web (1)
Աղջիկները ՏՀՏ-ում. հաղթահարելով խոչընդոտները՝ հանուն ներառական թվային վերափոխման
Facebook post pic dimensions - 940x788
Ինտերնետ կառավարման 9-րդ համաժողովի մասնակցության գրանցումը սկսված է
2
Աշխատաժողով «Ծածկագրումը՝ թվային անվտանգության գործոն»
viki
«ՎիքիՀայ 2024» հոբելյանական տարվա արշավի մեկնարկը տրված է
armsig-2024
ArmSIG-2024` ինտերնետի զարգացումներ. աշխատաշուկայի թրենդներ
800x600_mail (1)
ArmIGF-ին՝ Ինտերնետ կառավարման 8-րդ համաժողովին մասնակցելու համար գրանցումը սկսվել է
encrip
Հանդիպում՝ Ծածկագրման համաշխարհային օրվա առիթով
united-nations-childrens-fund-unicef-768x1075
Սարքավորումների կիրառման եւ նախագծման դասընթաց
Subscribe for our newsletter.