Ծածկագրման համաշխարհային օրվա առիթով հոկտեմբերի 6-ին, ժամը՝ 11.00-15.00, Փարիզ հյուրանոցում (հասցե՝ Երևան, Ամիրյան փող., 4/6 շենք), «Ինտերնետ հասարակություն Հայաստան հատված» (ISOC Armenia Chapter) եւ «Ինտերնետ հանրություն» (ISOC.AM) ՀԿ-ները IT համայնքի բոլոր հետաքրքրված անձանց հրավիրում են հանդիպման։
Ամուր ծածկագրումն այսօրվա թվային դարաշրջանում առցանց և անցանց անվտանգության հիմնաքարն է: Այն ապահովում է անվտանգ հաղորդակցություն՝ մարդկանց վստահություն տալով, որ համացանցի միջոցով փոխանցվող իրենց հաղորդագրությունները գաղտնի են և պաշտպանված անցանկալի որեւէ ներխուժումից:
Հայաստանի համար ստեղծված անվտանգային ներկա իրավիճակում այս խնդիրն առավել քան ադրիական է։ Հանդիպմանը քննարկվելու են ծածկագրման կարեւորությունն ու խնդիրները, տարբեր երկրներում այս առումով գործող կարգավորումները, Հայաստանում իրավիճակը։
Միանալով Ծածկագրման համաշխարհային օրվան՝ մենք միավորվում ենք՝ պաշտպանելու համացանցի միջոցով փոխանցվող տվյալների ամբողջական պաշտպանությունը։