[vc_row][vc_column][vc_column_text]Համաշխարհային «Ինտերնետ հանրություն» կազմակերտության առաքելությունն ու տեսլականը կիսելով՝ մեր կազմակերպությունն իրականացնում է ինտերնետի զարգացումը խթանող բազմաթիվ ու բազմաբնույթ ծրագրեր Հայաստանում:

«Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ-ի նպատակը ինտերնետի զարգացումը խթանելով՝ մեր երկրի տեխնոլոգիական առաջընթացին նպաստելն է։

Որպես առանձին կազմակերպություն «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ-ն Արդարադատության նախարարությունում գրանցվել է 2018-ին։

Մինչ այդ «Ինտերնետ հանրություն» կազմակերպության մասնաճյուղը մեր երկրում դոմենային անունների ռեգիստր «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ն էր։ 2007-2018-ը «Ինտերնետ հասարակության Հայաստան հատվածը» գործում էր «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի կազմում։

Տարբեր երկրներում գործող մասնաճյուղերի հետ իրավահարաբերություններում միջազգային «Ինտերնետ հանրություն» կազմակերպությունը 2017-ին կատարեց փոփոխություններ։ Դրանից հետո Հայաստանում եւս գրանցվեց առանձին կազմակերպություն՝ «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ-ն։[/vc_column_text][/vc_column][/vc_row]

Subscribe for our newsletter.