Skip to main content

Ինտերնետ հասարակության Հայաստան հատված

ՎԵՐՍՏՈՒԳԻՉ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Արամ Վերդյան

Արամ Վերդյան

ՀԿ վերստուգիչ հանձնաժողովի նախագահ

ԻՀՀՀ ՀԿ վերստուգիչ հանձնաժողովի նախագահ՝ 2026-ից։

«Ինտերնետ հանրություն» ՀԿ անդամ է՝ 2006-ից, խորհրդի անդամ՝ 2009-ից։

Ավարտել է Մինսկի ավիացիոն տեխնիկական ուսումնարանը՝ 1993-ին, Երեւանի ճարտարագիտական համալսարանը՝ 2007-ին:

«Քրոս Նեթ» ՍՊԸ տեխնիկական տնօրեն՝ 2002-ից։

«Ինտերնետ տեխնոլոգիաների կենտրոն» ՍՊԸ տեխնիկական մասնագետ՝ 2019-ից։

ՏՏ ոլորտում է՝ 1994-ից։

Դավիթ Ալավերդյան

Դավիթ Ալավերդյան

ՀԿ վերստուգիչ հանձնաժողովի անդամ

«Ինտերնետ հասարակություն Հայաստանյան հատված» ՀԿ խորհրդի անդամ՝ 2026-ից։

«Ինտերնետ հանրություն» ՀԿ անդամ՝ 2025-ից։ ՀՀ Ինտերնետ կառավարման համաժողով միջգերատեսչական խմբի անդամ՝ 2021-ից, «Հայկական օնլայն լրատվամիջոցների և լրագրողների ասոցիացիա» ՀԿ նախագահ՝ 2004-ից։

«Մեդիմաքս» մեդիա ընկերության հիմնադիր եւ գլխավոր խմբագիրն է։ ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի Ժուռնալիստիկայի պատմության, տեսության ու պրակտիկայի ամբիոնի դոցենտ է, բանասիրական գիտությունների թեկնածու, տեղեկատվական անվտանգության եւ ճգնաժամային հաղորդակցության դասախոս։ Հայաստանի ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի անդամ է։ Մարզական լրագրողների հայկական ասոցիացիայի գլխավոր քարտուղարն է։

Բազմաթիվ տեղական եւ միջազգային միջոցառումների կազմակերպիչ եւ մասնակից է, գիտական մի շարք հրապարակումների հեղինակ։

Սամվել Հովսեփյան

Սամվել Հովսեփյան

ՀԿ վերստուգիչ հանձնաժողովի անդամ

«Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ վերստուգիչ հանձնաժողովի անդամ՝ 2026-ից։

«Ինտերնետ հանրություն» ՀԿ անդամ՝ 2003-ից, վերահսկիչ հանձնաժողովի անդամ՝ 2024-ից։

Սովորել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետում՝ 1989-1994։

Սովորել է ԵՊՃՀ ասպիրանտական դպրոցի նյութագիտական ճարտարգիտության բաժնում՝ 1994-1996։

Զինվորական կոչումը՝ Ոստիկանության գնդապետ

Պետական պարգևները՝ Երախտագիտության մեդալ՝ ՀՀ նախագահի 13.02.2021թ. ՆՀ-265Ա հրամանագրով։

2023 –ին «Ֆասթ բանկ» ՓԲԸ անվտանգության ծառայության ղեկավար

2018-2022 ՀՀ ոստիկանության կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ։

Subscribe for our newsletter.