Ինտերնետ հասարակության Հայաստան հատված

Գրադարանների վերազինման եւ դրանք ինտերնետ կենտրոնների վերափոխման ծրագիրը կընդգրկի նոր մարզեր

Թվային հնարավորությունների եւ հմտությունների զարգացման միջավայր ստեղծելուն ուղղված՝ «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ-ի ծրագրերը շարունակվում են։

Ի համալրումն իրագործված տեխնիկական վերազինման, Լոռու մարզի գրադարանները, մասնավորապես՝ Լոռու մարզային գրադարանը, Վանաձորի գրադարանների կենտրոնացված համակարգը, եւ եւս մի քանիսն առաջիկայում կստանան 20 համակարգիչ։ Սպիտակի քաղաքային գրադարանն այս փուլով արդեն ստացել է եւս 4 համակարգիչ։ Լոռու մարզում ԻՀՀՀ ՀԿ-ն գրադարանների թվային կառավարման եւ դրանք համայնքային ինտերնետային կենտրոնների վերափոխելու ծրագրով մինչ օրս աշխատել է 14 գրադարանների հետ։

«Մեր կազմակերպությունը փորձում է ոչ միայն մարզային համայնքներին լայնաշերտ ինտերնետին հասանելիություն տալ եւ ստեղծել համացանցի կրթական անսպառ ռեսուրսներից օգտվելու հնարավորություն, այլեւ՝ նպաստել գրադարանների գործունակության ակտիվացմանն ու արդիականացմանը»,- նշել է «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ-ի նախագահ Իգոր Մկրտումյանը։

Կազմակերպությունը մեկնարկել է այս ուղղության հաջորդ՝ «Մարզային գրադարանները համայնքային ինտերնետ կենտրոնների վերափոխելու ծրագիրը Կոտայքի եւ Սյունիքի մարզերում»՝ Ինտերնետ հասարակության հիմնադրամի (Internet Society Foundation` ISF) աջակցությամբ։

Գրադարանները կապահովվեն լայնաշերտ ինտերնետ կապով, համակարգիչներով, WiFi-երթուղիչներով, կիրականացվի թվայնացում, կներդրվի գրադարանների էլեկտրոնային կառավարման ծրագիր, կադրերը կվերապատրաստվեն։ Կոտայքի 15 գրադարաններում նոր ծրագիրն արդեն իսկ մեկնարկել է։ 2025-ի հոկտեմբերին այն կսկսվի եւ մեկ տարում ավարտին կհասցվի Սյունիքում։

Facebook
Twitter
LinkedIn
Գլխավոր_result
Թվային ենթակառուցվածքները՝ ազգային անվտանգության և տնտեսական զարգացման առանցքում. ArmIGF2025
Գլխավոր_result
ArmIGF2025-ը՝ լրատվամիջոցների տեսանկյունից
Գլխավոր_result
Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանում թվային առաջընթացի օրինակ․ ICANN-ի ներկայացուցիչը` Երևանում
photo_2025-11-12 21.53
Հայաստանյան երկու ծրագրեր ներկայացվել են միջազգային կազմակերպության հոկտեմբերյան հաշվետվությունում
ArmIGF2025_result
Հայաստանում շարժական ինտերնետը հասանելի է բոլոր բնակավայրերում
Գլխավոր_result
ArmIGF 2025․ թվային Հայաստան՝ ինքնիշխանություն և համակարգային պատասխանատվություն
Գլխավոր_result
Հայաստանը պետք է ունենա ինտերնետ կապի իր այլընտրանքային մալուխը
Գլխավոր ICANN_result
Ինտերնետի ապագան՝ ICANN84-ում․ Հայաստանը մասնակցում է գործընթացին
Regithon2025_result
Հայաստանյան նախաձեռնությունները՝ «Ինտերնետ հասարակության» սեպտեմբերյան հաշվետվությունում
icann84-dublin-1200x600-13-10-2025-en-large_result
Հայաստանը ներկայացված կլինի Դուբլինում կայանալիք ICANN84 համաժողովում
Subscribe for our newsletter.